Մամուլի հաղորդագրություն, 16.07.2014թ.
Հայտնի են Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հաղթողնրը
Հուլիսի 18-ին (ուրբաթ) ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության փոքր (կլոր) դահլիճում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում կհայտարարվեն Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի 2014թ. հաղթողների անունները: Մրցանակի միջազգային հանձնաժողովի որոշման արդյունքները կներկայացնեն հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և հանձնաժողովի գիտական քարտուղար Արեգ Միքայելյանը:
Վիկտոր Համբարձումյանի անվ. միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009թ. և ներկայումս աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն միջազգային մրցանակներից մեկն է: Այն հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, ովքեր նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500,000 ԱՄՆ դոլար և սկսած 2010թ. տրվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ: 2010 և 2012թթ. հաղթողների թվում են այնպիսի աշխարհահռչակ գիտնականներ, ինչպիսիք են Միշել Մայորը (Շվեյցարիա), Յան Էյնաստոն (Էստոնիա) և Իգոր Նովիկովը (Ռուսաստան):
Հայկական աստղագիտական ընկերություն