Մամուլի հաղորդագրություն, 13.09.2014թ.

Անդրէաս Ապոյինի «Մեր պատմութիւնը, ձեր ապագան» գրքի շնորհանդեսը

Սեպտեմբերի 15-ին (երկուշաբթի) ժամը 17:00-ին «Գրքեր» գրախանութում (Մաշտոց 45) տեղի կունենա ֆրանսիահայ գրող Անդրէաս Ապոյինի (Արմէն Միքայելեան) գեղարվեստական կանխագուշակումներ «Մեր պատմութիւնը, ձեր ապագան»  գրքի շնորհանդեսը: 

Գիրքը քսանմեկերորդ դարի մարդկանց  ներկայացնում է  քսանհինգերորդ դարի վերջի մեր կյանքը, որպեսզի մենք ավելի լավ ըմբռնենք թե ինչպիսի զարգացում ենք ունեցել նախորդ դարերի համեմատ։ Այն միտված չէ մեր քաղաքակրթության զարգացմամբ ընթերցողի վրա տպավորություն թողնելու, ոչ էլ պախարակելու մարդկության թերությունները, այլ ընթերցողին հնարավորություն է տալու խորհելու իր ներկայի մասին, ու լուսավորելու գալիք ճակատագրի ուղին։ Ապոյինը գրքում նկարագրում է մեր կյանքի շրջանակներն ու մեր գոյության հիմնական հասկացությունները` գիտական խոշոր հայտնագործություններից ու աշխարհաքաղաքական հարցերից մինչև առօրեա կյանքի մանրամասները ։
 
Հայկական աստղագիտական ընկերություն