Մամուլի հաղորդագրություն, 16.09.2014թ.

Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հաղթողների մամուլի ասուլիսը

Մամուլի հաղորդագրություն, 16.07.2014թ.
 
Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հաղթողների մամուլի ասուլիսը
 
Սեպտեմբերի 17-ին (չորեքշաբթի) ժամը 09:30-ին ՀՀ ԳԱԱ նախագահության փոքր (կլոր) դահլիճում տեղի կունենա մամուլի ասուլիս, Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի 2014թ. hաղթողների մասնակցությամբ: Լրագրողների հետ հանդիպում կունենան Ֆելիքս Ահարոնյանը (Դուբլինի առաջատար հետազոտությունների ինստիտուտ, Իռլանդիա և Մաքս Պլանկիանվ. միջուկային ֆիզիկայի ինստիտուտ, Հայդելբերգ, Գերմանիա), Իգոր Կարաչենցևը (Հատուկ աստղադիտարան, Ռուսաստան) Բրենթ Թալին (Հավայան կղզիների համալսարանի աստղագիտության ինստիտուտ, ԱՄՆ և հանձնաժողովի գիտական քարտուղար Արեգ Միքայելյանը: Մամուլի ասուլիսից հետո տեղի կունենա մրցանակի հանդձնման արարողությունը ՀՀ Նախագահի  մասնակցությամբ։
Վիկտոր Համբարձումյանի անվ. միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009թ. և ներկայումս աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն միջազգային մրցանակներից մեկն է: Այն հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, ովքեր նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500,000 ԱՄՆ դոլար և սկսած 2010թ. տրվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ: 2010 և 2012թթ. հաղթողների թվում են այնպիսի աշխարհահռչակ գիտնականներ, ինչպիսիք են Միշել Մայորը (Շվեյցարիա), Յան Էյնաստոն (Էստոնիա) և Իգոր Նովիկովը (Ռուսաստան):
 
Հայկական աստղագիտական ընկերություն