Մամուլի հաղորդագրություն, 17.09.2014թ.

Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հանձնման արարողությունը

Մամուլի հաղորդագրություն, 17.09.2014թ.

Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հանձնման արարողությունը

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի ունեցավ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և երեք դափնեկիրները՝ Ֆելիքս Ահարոնյանը, Իգոր Կարաչենցևը և Բրենթ Թալին։
Միջազգային հանձնաժողովը գիտությունների ազգային ակադեմիաներից, համալսարաններից և աստղադիտարաններից ստացել է ականավոր գիտնականների և գիտական խմբերի 7 առաջադրում աշխարհի տարբեր երկրներից: Ներկայացված աշխատանքների մանրակրկիտ ուսումնասիրության, ինչպես նաև անկախ գրախոսների կարծիքների հիման վրա, հանձնաժողովը մի շարք քննարկումներ ունեցավ, և արդյունքում որոշվել է մրցանակը կիսել հետևյալ գիտնականների միջև.

Ֆելիքս Ահարոնյան (Դուբլինի առաջատար հետազոտությունների ինստիտուտ, Իռլանդիա և Մաքս Պլանկի անվ. միջուկային ֆիզիկայի ինստիտուտ, Հայդելբերգ, Գերմանիա), առաջադրվել է Լինչեի ազգային ակադեմիայի (Իտալիա) կողմիցբարձր էներգիաների աստղաֆիզիկայի և տիեզերական արագացուցիչներիֆիզիկայի ոլորտում ակնառու ներդրման և Չերենկովի դիտակների ստերեոսկոպիկհամակարգի մշակման մեջ առաջատար դերի համար և
 
համատեղ` Իգոր Կարաչենցև (Հատուկ աստղադիտարան, Ռուսաստան) և ԲրենթԹալի (Հավայան կղզիների համալսարանի աստղագիտության ինստիտուտ, ԱՄՆ),առաջադրվել են Հատուկ աստղադիտարանի (Ռուսաստան) կողմից Տեղական Տիեզերքի տիեզերաբանության մեջ հիմնարար ներդրման համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց մրցանակի արժանացած գիտնականներին և հանձնեց մրցանակները: Մրցանակի գումարը բաժանվեց հետևյալ կերպ. Ահարոնյանին կհատկացվի 250 000 ԱՄՆ դոլար, իսկ Կարաչենցևին և Թալիին` յուրաքանչյուրին 125 000-ական ԱՄՆ դոլար:
Հանձնման արարողությունից առաջ ՀՀ ԳԱԱ փոքր դահլիճում տեղի ունեցավ մամուլի ասուլիս 2014թ. մրցանակակիրներ Ֆելիքս Ահարոնյանի, Իգոր Կարաչենցևի և Բրենթ Թալիի և միջազգային հանձնաժողովի գիտական քարտուղար Արեգ Միքայելյանի մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ Վիկտոր Համբարձումյանի անվ. միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009թ. և ներկայումս աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն միջազգային մրցանակներից մեկն է: Այն հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, ովքեր նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500,000 ԱՄՆ դոլար և սկսած 2010թ. տրվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ: 2010 և 2012թթ. հաղթողների թվում են այնպիսի աշխարհահռչակ գիտնականներ, ինչպիսիք են Միշել Մայորը (Շվեյցարիա), Յան Էյնաստոն (Էստոնիա) և Իգոր Նովիկովը (Ռուսաստան):

Հայկական աստղագիտական ընկերություն

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի ունեցավ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և երեք դափնեկիրները՝ Ֆելիքս Ահարոնյանը, Իգոր Կարաչենցևը և Բրենթ Թալին։ Միջազգային հանձնաժողովը գիտությունների ազգային ակադեմիաներից, համալսարաններից և աստղադիտարաններից ստացել է ականավոր գիտնականների և գիտական խմբերի 7 առաջադրում աշխարհի տարբեր երկրներից: Ներկայացված աշխատանքների մանրակրկիտ ուսումնասիրության, ինչպես նաև անկախ գրախոսների կարծիքների հիման վրա, հանձնաժողովը մի շարք քննարկումներ ունեցավ, և արդյունքում որոշվել է մրցանակը կիսել հետևյալ գիտնականների միջև.

Ֆելիքս Ահարոնյան (Դուբլինի առաջատար հետազոտությունների ինստիտուտ, Իռլանդիա և Մաքս Պլանկի անվ. միջուկային ֆիզիկայի ինստիտուտ, Հայդելբերգ, Գերմանիա), առաջադրվել է Լինչեի ազգային ակադեմիայի (Իտալիա) կողմիցբարձր էներգիաների աստղաֆիզիկայի և տիեզերական արագացուցիչներիֆիզիկայի ոլորտում ակնառու ներդրման և Չերենկովի դիտակների ստերեոսկոպիկհամակարգի մշակման մեջ առաջատար դերի համար և

համատեղ` Իգոր Կարաչենցև (Հատուկ աստղադիտարան, Ռուսաստան) և Բրենթ Թալի (Հավայան կղզիների համալսարանի աստղագիտության ինստիտուտ, ԱՄՆ),առաջադրվել են Հատուկ աստղադիտարանի (Ռուսաստան) կողմից Տեղական Տիեզերքի տիեզերաբանության մեջ հիմնարար ներդրման համար: