Մամուլի հաղորդագրություն, 20.09.2014թ.

 

Առաջին Գիտաճամբարը Հայաստանում

 

Մամուլի հաղորդագրություն, 20.09.2014թ.

Առաջին ԳիտաՃամբարն Հայաստանում

 

Բյուրականի աստղադիտարանը, Հայկական աստղագիտական ընկերությունը, ՀՀ Գիտության և Կրթության Նախարարությունը կազմակերպում են առաջին Բյուրականյան գիտաճամբարը 12-15 տարեկան շնորհալի պատանիների համար: Գիտաճամբարը տեղի կունենա հոկտեմբերի 19-26-ին, ժամկետն համընկնում է դպրոցական աշնանային արձակուրդներին և օրիոնիդնորի ասուպային հոսքին։ Գիտաճամբարում մասնակիցները կհամադրեն ուսումն ու ժամանցը, գիտությունն ու արվեստը, հենց մասնակիցները կներգրավեն ճամբարի կազմակերպչական աշխատանքներին և կդրսևորեն անհատականություն, հնարամտություն և յուրահատուկ մտածելակերպ: 

Ծրագրում նախատեսվում է հանդիպում հայտնի աստղագետների հետ, աստղագիտական հանրամատչելի  ինտերակտիվ դասախոսություններ, զրույց աստղագիտության և առասպելաբանության կապի մասին, անգլերենի լեզվի և մշակույթի պարապմունքներ, գիտական ֆիլմերի դիտումներ պրոֆեսիոնալ աստղագետի մեկնաբանությամբ, ինտելեկտուալ խաղեր, այցելություն աստղադիտարանի խոշորագույն 2.6մ դիտակ, այցելություն Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, գիշերային դիտումներ փոքր աստղադիտակներով, օրիոնիդների ասուպային հոսքի դիտում հոկտեմբերի 21-22 գիշերը, էքսկուրսիաներ Ամբերդ, Տեղերի վանք, Օշական, արշավներ Բյուրականի շրջակայքում, մարզական խաղեր և մրցույթներ, ֆիլմի նկարահանում հենց պատանիների մասնակցությամբ, համերգ մասնակիցների կողմից, վկայականների հանձնում և ճամբարի մասին պատմող ֆիլմ։

Գիտաճամբարին կարող են մասնակցել 12-15 տարեկան Երևանի, ՀՀ բոլոր մարզերի, ինչպես նաև Արցախի, Ջավախքի և այլ երկրների շնորհալի դպրոցականները: Գրանցում մինչև հոկտեմբերի 12-ն է արտերկրից և ՀՀ մարզերից մասնակիցների առկայության պայմաններում և ժամանակի խնայողության համար հարցազրույցները տեղի կունան Skype համակարգով՝ գրանցումից մինչև 3 օրվա ընթացքում: Մասնակիցների առավելագույն թիվը 25 է:

Ծրագրի իրական արժեքն է 96000 ՀՀ դրամ, սակայն ՀՕՖ-ի աջակցության շնորհիվ մասնակցության վարձավճարը կկազմի 49000 ՀՀ դրամ․ գումարը ներառում է ուսումնական և ժամանցային ծրագիր, գիշերավարձ, օրական երեքանգամյա սնունդ, փոխադրում, 24 ժամյա անվտանգություն, բժշկական ծառայություններ, գրենական պիտույքներ և կազմակերպական ծախսեր։ Կգործի նաև ճկուն զեղչային համակարգ, մասնակիկցներին կտրվի 25, 50, 75 և նույնիսկ 100% զեղչի հնարավորություն։ 
Գիտաճամբարի համացանցային կայք էջն է՝ http://www.aras.am/camp/index.html 

Հայկական աստղագիտական ընկերություն

Բյուրականի աստղադիտարանը, Հայկական աստղագիտական ընկերությունը, ՀՀ Գիտության և Կրթության Նախարարությունը կազմակերպում են առաջին Բյուրականյան գիտաճամբարը 12-15 տարեկան շնորհալի պատանիների համար: Գիտաճամբարը տեղի կունենա հոկտեմբերի 19-26-ին, ժամկետն համընկնում է դպրոցական աշնանային արձակուրդներին և օրիոնիդնորի ասուպային հոսքին։ Գիտաճամբարում մասնակիցները կհամադրեն ուսումն ու ժամանցը, գիտությունն ու արվեստը, հենց մասնակիցները կներգրավեն ճամբարի կազմակերպչական աշխատանքներին և կդրսևորեն անհատականություն, հնարամտություն և յուրահատուկ մտածելակերպ:

Ծրագրում նախատեսվում է հանդիպում հայտնի աստղագետների հետ, աստղագիտական հանրամատչելի ինտերակտիվ դասախոսություններ, զրույց աստղագիտության և առասպելաբանության կապի մասին, անգլերենի լեզվի և մշակույթի պարապմունքներ, գիտական ֆիլմերի դիտումներ պրոֆեսիոնալ աստղագետի մեկնաբանությամբ, ինտելեկտուալ խաղեր, այցելություն աստղադիտարանի խոշորագույն 2.6մ դիտակ, այցելություն Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, գիշերային դիտումներ փոքր աստղադիտակներով, օրիոնիդների ասուպային հոսքի դիտում հոկտեմբերի 21-22 գիշերը, էքսկուրսիաներ Ամբերդ, Տեղերի վանք, Օշական, արշավներ Բյուրականի շրջակայքում, մարզական խաղեր և մրցույթներ, ֆիլմի նկարահանում հենց պատանիների մասնակցությամբ, համերգ մասնակիցների կողմից, վկայականների հանձնում և ճամբարի մասին պատմող ֆիլմ։Գիտաճամբարին կարող են մասնակցել 12-15 տարեկան Երևանի, ՀՀ բոլոր մարզերի, ինչպես նաև Արցախի, Ջավախքի և այլ երկրների շնորհալի դպրոցականները: Գրանցում մինչև հոկտեմբերի 12-ն է արտերկրից և ՀՀ մարզերից մասնակիցների առկայության պայմաններում և ժամանակի խնայողության համար հարցազրույցները տեղի կունան Skype համակարգով՝ գրանցումից մինչև 3 օրվա ընթացքում: Մասնակիցների առավելագույն թիվը 25 է:

Ծրագրի իրական արժեքն է 96000 ՀՀ դրամ, սակայն ՀՕՖ-ի աջակցության շնորհիվ մասնակցության վարձավճարը կկազմի 48000 ՀՀ դրամ գումարը ներառում է ուսումնական և ժամանցային ծրագիր, գիշերավարձ, օրական երեքանգամյա սնունդ, փոխադրում, 24 ժամյա անվտանգություն, բժշկական ծառայություններ, գրենական պիտույքներ և կազմակերպական ծախսեր։ Կգործի նաև ճկուն զեղչային համակարգ, մասնակիկցներին կտրվի 25, 50, 75 և նույնիսկ 100% զեղչի հնարավորություն։ 
Գիտաճամբարի համացանցային կայք էջն է՝http://www.aras.am/camp/index.html

 

Հայկական աստղագիտական ընկերություն

 

Top of Form

Bottom of FormTop of FormBottom of Form