Մամուլի հաղորդագրություն, 27.09.2014թ.

 

Հոկտեմբեր ամսվա աստղագիտական իրադարձություների օրացույց

 

1597022_770924272968210_2551333010510660385_o.jpg

 

ՀԱԸ ներկայացնում է 2014թ. հոկտեմբեր ամսվա աստղագիտական իրադարձությունների օրացույցը: Oրացույցում տեղ են գտել ինչպես կարևորագույներկնային երևույթները, այնպես էլ միջազգային և հայկական աստղագիտությանիրադարձությունները:

Հոկտեմբեր ամիսը հարուստ է աստղագիտական իրադարձություններով՝ Էռնա Ղազարյանի 80-ամյակը, Մերկուրիի միացումը Վեներայի հետ, Աստղագիտության օրը` (Աստղագիտության լիգա), Ուրանի դիմակայությունը, «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողովը, Ուրանի ծածկումը Լուսնի կողմից, Լուսնի լրիվ խավարում, Դրակոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը, XIX միջազգային աստղագիտական օլիմպիադա (Ղրղզստան), ՀԱԸ դպրոցական դասախոսությունների ծրագիրը, Օրիոնիդների ասուպային հոսքի սկիզբը, Առաջին Բյուրականյան գիտաճամբարը, Մերկուրիի ծածկումը Լուսնի կողմից, Արեգակի մասնակի խավարում, Վեներայի ծածկումը Լուսնի կողմից, Հարավային Տաուրիդների ասուպային հոսքի սկիզբը և Հյուսիսային Տաուրիդների ասուպային հոսքի սկիզբը։

 

Հայկական աստղագիտական ընկերություն