Մամուլի հաղորդագրություն, 12.10.2014թ.

 

ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ «ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ և ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ» ԳՐՔՈՒՅԿԸ

https://fbcdn-sphotos-h-a.akamaihd.net/hphotos-ak-xpa1/v/t1.0-9/s720x720/10712776_779192418808062_7165003689613470998_n.jpg?oh=fa3d30e51384537c8b20ffd1db5c1753&oe=55273D89&__gda__=1433306991_d91e13edfe55294d3b10aa63df6387b8https://scontent-b-mxp.xx.fbcdn.net/hphotos-xpf1/v/t1.0-9/s720x720/10672311_779192448808059_1150530181466692284_n.jpg?oh=9805d4421f301c840cab91b68dbb4a85&oe=55547332

Լույս է տեսել «Վիկտոր Համբարձումյանի կյանքը և գործունեությունը» անգլերեն գրքույկը, որը կարող է լրացնել մեր մեծ գիտնականի մասին անգլերեն գրականության բացը և նախատեսված է արտասահմանյան գիտնականների և մեծ աստղագետի գիտական ժառանգությամբ բոլոր մյուս հետաքրքրվողների համար։ Գրքի հեղինակն է աստղագետ Արեգ Միքայելյանը, հրատարակիչը` «Անտարես», Երևան, 2014թ, 48 էջ): Գրքույկը նվիրված է մեծագույն հայ աստղագետ և 20-րդ դարի խոշորագույն գիտնական Վիկտոր Համբարձումյանին, ով հիմնարար ներդրում ունի աստղագիտության և աստղաֆիզիկայի, տիեզերաբանության, տեսական ֆիզիկայի, մաթեմատիկայի և փիլիսոփայության բնագավառներում։

Գրքույկում այցեքարտի ձևով շարադրված է Վ.Հ Համբարձումյանի ողջ կյանքն ու գործունեությունը։ Այն բաղկացած է հետևյալ բաժիններից. Նախաբան, Համառոտ կենսագրություն, Կենսագրական ժամանակագրություն, Կարևորագույն գիտական արդյունքներ, Կարևորագույն գիտական հոդվածներ, Գրքեր, գրքույկներ և գրքերի խմբագրում, Զբաղեցրած պաշտոններ, Գիտական խորհուրդների և հանձնաժողովների ղեկավարում և անդամություն, Խմբագրական գործունեություն, Ակադեմիաների անդամակցություն, Գիտական ընկերությունների և կազմակերպությունների անդամակցություն, Համալսարանների պրոֆեսոր և պատվավոր դոկտոր, Կոչումներ, պարգևներ և մրցանակներ, Հասարակական գործունեություն), Գրքեր և այլ հրատարակություններ Համբարձումյանի մասին, ինչպես նաև Համբարձումյանին նվիրված գիտական և այլ երևույթներ:

 

Հայկական աստղագիտական ընկերություն