ՀԱԸ մամուլի հաղորդագրություն 15.10.2014թ.

 

ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ՀԵՐԹԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ

 

https://scontent-b-mxp.xx.fbcdn.net/hphotos-xap1/v/t1.0-9/s720x720/10703609_781111908616113_6819581557214958667_n.jpg?oh=467c5587e500a9023f88dd7bad9c7afa&oe=55260511


Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 74) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարեկան 8 անգամ տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը.

1. Վիկտոր Համբարձումյանի անվան 2014թ. միջազգային մրցանակի հանձնման
հանդիսավոր արարողությունը
2. «
Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողովը և ՀԱԸ XIII տարեկան համաժողովը
3.
Նեոն դիտողական դպրոցը և իրազեկման գիտաժողովը հայ երիտասարդների մասնակցությունը
4.
Լույս տեսավ Հայաստանում 2013թ տեղի ունեցած Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) թիվ 304 գիտաժողովի նյութերի ժողովածուն
5.
Լույս տեսավ Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված «Աստղագիտական ժառանգությունն ազգային մշակույթում» պատմա-աստղագիտական գիտաժողովի նյութերի ժողովածուն
6.
Լույս տեսավ «Վիկտոր Համբարձումյանի կյանքը և գործունեությունը» անգլերեն գրքույկը
7.
Տարեդարձներ. Ռոլանդ Ավագյան – 70

ՀԱԸ տեղեկագրերն առցանց կարելի է կարդալ հետևյալ կայք-էջում.
http://www.aras.am/ArasNews/arasnews.html

 

Հայկական աստղագիտական ընկերություն