Մամուլի հաղորդագրություն, 20.10.2014թ.
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՌԱՋԻՆ ԲՅՈՒՐԱԿԱՆՅԱՆ ԳԻՏԱՃԱՄԲԱՐԸ
Հոկտեմբերի 19-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ առաջին Բյուրականյան գիտաճամբարի բացումը։ Գիտաճամբարին մասնակցում են 12-15 տարեկան 27 շնորհալի պատանիներ Հայաստանից և սփյուռքից։ Կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ), Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ), ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ Սփյուռքի նախարարությունը։ Ծրագրի իրականացմանը աջակցում է Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) և «Վ. Համբարձումյանի հետնորդները» կրթական բարեգործական հիմնադրամը: Ծրագրում նախատեսվում է հանդիպում հայտնի աստղագետների հետ, աստղագիտական հանրամատչելի ինտերակտիվ դասախոսություններ, զրույց աստղագիտության և առասպելաբանության կապի մասին, անգլերենի լեզվի և մշակույթի պարապմունքներ, գիտական ֆիլմերի դիտումներ պրոֆեսիոնալ աստղագետների մեկնաբանությամբ, ինտելեկտուալ խաղեր, այցելություն աստղադիտարանի խոշորագույն 2.6մ դիտակ, այցելություն Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, գիշերային դիտումներ փոքր աստղադիտակներով, Օրիոնիդների ասուպային հոսքի դիտում հոկտեմբերի 21-22 գիշերը, սիրողական աստղադիտակի պատրաստում, էքսկուրսիաներ Ամբերդ, Տեղերի վանք, Օշական, արշավներ Բյուրականի շրջակայքում, մարզական խաղեր և մրցույթներ, ֆիլմի նկարահանում և համերգ մասնակիցների կողմից և այլն։
Գիտաճամբարի համացանցային կայք էջն է՝http://www.aras.am/camp/index.html
Հայկական աստղագիտական ընկերություն