Մամուլի հաղորդագրություն,
25.10.2014թ.
ԱՎԱՐՏՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԲՅՈՒՐԱԿԱՆՅԱՆ ԳԻՏԱՃԱՄԲԱՐԸ
Հոկտեմբերի
19-25-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ առաջին Բյուրականյան գիտաճամբարը։ Գիտաճամբարին մասնակցեցին
12-15 տարեկան շնորհալի պատանիներ Հայաստանից և Սփյուռքից։ Կազմակերպիչներն էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ), ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ), Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ), ՀՀ Կրթության և գիտության նախարարություն և ՀՀ Սփյուռքի նախարարությունը։ Ծրագրի իրականացմանը օժանդակեց Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) և
<<Վ․ Համբարձումյանի հետնորդները>> կրթական բարեգործական հիմնադրամը։ Տեղի ունեցավ հանդիպում հայտնի աստղագետների հետ, աստղագիտական հանրամատչելի ինտերակտիվ դասախոսություններ, զրույց աստղագիտության և առասպելաբանության կապի մասին, անգլերենի լեզվի և մշակույթի պարապմունքներ, գիտական ֆիլմերի դիտումներ պրոֆեսիոնալ աստղագետի մեկնաբանությամբ, ինտելեկտուալ խաղեր, այցելություն աստղադիտարանի խոշորագույն 2.6մ դիտակ, այցելություն Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, գիշերային դիտումներ փոքր աստղադիտակներով, օրիոնիդների ասուպային հոսքի դիտում հոկտեմբերի 21-22 գիշերը, սիրողական աստղադիտակի պատրաստում, էքսկուրսիաներ Ամբերդ, Տեղերի վանք, Օշական, Հայոց Տառեր, արշավներ Բյուրականի շրջակայքում, մարզական խաղեր և մրցույթներ, ֆիլմի նկարահանում մասնակիցների կողմից, համերգ մասնակիցների կողմից, ինչպես նաև մասնակիցները հանդիպում-զրույց ունեցան Միջազգային աստղագիտական օլիմպիադայի հայկական խմբի ղեկավար Մարիետա Գյուլզադյանի, <<Վ․ Համբարձումյանի հետնորդները>> կրթական բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Սարգսյանի և ՀՕՖ-ի փոխտնօրեն, ՀՕՖ-ի կրթական և գիտական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանի հետ։
Գիտաճամբարի համացանցային կայք էջն է՝ http://www.aras.am/camp/index.html ։
Հայկական աստղագիտական ընկերություն