Մամուլի հաղորդագրություն, 26.10.2014թ.

 

Միջազգային աստղագիտական օլիմպիադայի լավագույն մասնակիցը հայ է

 

 

Այս տարի հոկտեմբերի 12-21-ին Ղրղզստանի Բիշկեկ և Չոլպոն-Ատա քաղաքներում տեղի ունեցավ 19-րդ Միջազգային աստղագիտական օլիմպիադան, որին մասնակցեցին նաև Հայաստանի պատանիները։ Օլիմպիադային մասնակցում էին 17 երկրներց ժամանած պատանիներ։ Այս տարի Հայաստանը ներկայացրեցին 5 պատանիներ ֆիզ-մաթ դպրոցի սաներ Էդգար Վարդանյանը, Դավիթ Ասլանյանը, Հրաչ Բաբուջյանը, Հրանտ Թոփչյանը և Քվանտ վարժարանից Էդուարդ Գրիգորյանը:

Մրցումներն անցկացվել են 4 ձևերում՝ տեսական քննություն, տվյալների վերլուծություն քննություն, դիտողական քննություն և թիմային մրցույթ։ Մրցույթի երեք փուլերի արդյունքում Էդգար Վարդանյանն արժանացավ ոսկե մեդալի (առաջին կարգի դիպլոմի) և ստացավ դիպլոմ լավագույն արդյունք ցուցաբերելու համար
Հայկական թիմի ղեկավարներն էին Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատակից, Ֆիզմաթ դպրոցի ուսուցչուհի, օլիմպիական թիմի ղեկավար Մարիետտա Գյուլզադյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարության տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի տիզերագիտական ակումբի ղեկավար Ավետիք Գրիգորյանը ։

Նշենք նաև, որ այս տարի հայ դպրոցակաները մասնակցել են նաև Ռումինիայի Սուչավա քաղաքում օգոստոսի 1-ից 11-ը տեղի ունեցած Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 8-րդ օլիմպիադային, որտեղ ֆիզ-մաթ դպրոցի սան Գևորգ Մարտիրոսյանը և ՀՊՃՀ հենակետային վարժարանի աշակերտ Արսեն Վասիլյանն արժանացել են արծաթե, իսկ ֆիզ-մաթ դպրոցի սաներ Վարդգես Մամբրեյանն ու Էդգար Վարդանյանը` բրոնզե մեդալների

Ընդհանուր առմամբ ՀՀ դպրոցականները աստղագիտության օլիմպիադաներում արժանացել են 9 ոսկե, 9 արծաթե և 21 բրոնզե մեդալների: XX աստղագիտական միջազգային օլիմպիադան տեղի կունենա 2015թ. Բուլղարիայում։

 

Հայկական աստղագիտական ընկերություն