Մամուլի հաղորդագրություն, 29.10.2014թ.
ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ
ՀԱԸ ներկայացնում է 2014թ. նոյեմբեր ամսվա աստղագիտական իրադարձությունների օրացույցը: Oրացույցում տեղ են գտել ինչպես կարևորագույն երկնային երևույթները, այնպես էլ միջազգային և հայկական աստղագիտության իրադարձությունները:
Նոյեմբեր ամիսը հարուստ է աստղագիտական իրադարձություններով՝ Հարավային Տաուրիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը, Ուրանի ծածկումը Լուսնի կողմից, Հյուսիսային Տաուրիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը, Վեներայի միացումը Սատուրնի հետ, Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը, Գեմինիդների ասուպային հոսքի սկիզբը, Մերկուրիի միացումը Սատուրնի հետ և Էդուարդ Դանելյանի 70-ամյակը:
Հայկական աստղագիտական ընկերություն