Մամուլի հաղորդագրություն, 12.11.2014թ.
ՌՈԶԵՏԱ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՅՐԷՋՔԸ ԳԻՍԱՎՈՐԻ ՎՐԱ
Նոյեմբերի 12-ին պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ մարդու կողմից ստեղծած արհեստական կայանի վայրէջք գիսավորի վրա։ Եվրոպական տիեզերական գործակալության (ԵՏԳ) Ռոզետա տիեզերանավի վայրէջքային կայան Փիլան իջավ 67P / Չուրյումով-Գերասիմենկո գիսավորի մակերևույթին։ Ռոզետան արձակվել էր 2004թ․ մարտի 2-ին և Արեգակնային համակարգում տասնամյա ճանապարհորդություն կատարելուց հետո այս տարվա օգոստոսի 6-ին հասել էր Չուրյումով-Գերասիմենկո գիսավորին՝ դառնալով նրա արհեստական արբանյակը: Գիսավորի ավելի մանրակրկիտ ուսումնասիրության նպատակով տիեզերանավի վայրէջքային կայան Փիլան տեղակայվեց դրա մակերևույթին։ 2015թ․ օգոստոսին գիսավորը և Ռոզետան կլինեն Արեգակին ամենամոտ կետում՝ մերձարեգակում։
Փիլայի վայրէջքի տեսագրությունն առցանց հասանելի է հետևյալ հղումներով. http://www.esa.int/Our_Activities/Space_Science/Rosetta և
http://rosetta.esa.int/
Հայկական աստղագիտական ընկերություն