Մամուլի հաղորդագրություն, 25.11.2014

 

«ՊԱՏՎԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ» ՇԱՐԺԱՆԿԱՐԸ` ՀԱՅԵՐԵՆ ՏԵՔՍՏՈՎ

 

https://scontent-a-mxp.xx.fbcdn.net/hphotos-xaf1/v/t1.0-9/10614270_10204282012681897_8045962843728100356_n.jpg?oh=4beb0e109cb7e218e35cfc1fdb5f8508&oe=555FA437https://fbcdn-sphotos-c-a.akamaihd.net/hphotos-ak-xfp1/v/t1.0-9/1505575_10204282013161909_7986478797381009217_n.jpg?oh=4c10df7de400d0cb9ce496a16e155162&oe=552681E2&__gda__=1433283762_edbe8caeef175b44bc6224fd01ce6bd0

 

Վերջերս լույս տեսած «Պատվախնդրություն» գիտաֆանտաստիկ ֆիլմն այժմ առկա է YouTube-ում: Շարժանկարը Եվրոպական տիեզերական գործակալության (ԵՏԳ, ESA) «Ռոզետա» տիեզերանավի մասին է, որը հավակնում է գիտական ֆանտաստիկան վերածել գիտական փաստի: Այն նկարահանվել է Իսլանդիայում Platige Image կինոստուդիայի և ԵՏԳ համագործակցությամբ ռեժիսոր Տոմեկ Բագինսկիի կողմից, դերասաններ Էյդան Գիլլենի և Էյսլինգ Ֆրանչիոզիի մասնակցությամբ: Ֆիլմը ցուցադրվել 2014թ. հոկտեմբերի 24-ին Լոնդոնում` Բրիտանական ֆիլմերի ինստիտուտի կողմից գիտաֆանտաստիկ ֆիլմերի փառատոնի ընթացքում, «Սարսափի և զարմանքի» օրերին: 
Ֆիլմը մատչելի է եվրոպական 15 լեզուներով և հայերեն ենթատիտրերով: Հայերեն տեքստի թարգմանիչն է Սոնա Ֆարմանյանը: Մեկ ամսվա ընթացքում ֆիլմը 1 միլիոնից ավելի դիտում է հավաքել:

 

«Պատվախնդրություն» ֆիլմը հասանելի է հետևյալ հղումով`https://www.youtube.com/watch?v=H08tGjXNHO4

Լրացուցիչ տեղեկատվություն հետևյալ հղումով`
http://www.esa.int/…/Rosetta_the_ambition_to_turn_science_f

 

Հայկական աստղագիտական ընկերություն