Մամուլի հաղորդագրություն #358, 26.11.2014

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՊԱՏԱՆԻ ԱՍՏՂԱԳԵՏԻ ԱԿՈՒՄԲԸ» ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

https://fbcdn-sphotos-h-a.akamaihd.net/hphotos-ak-xfp1/v/t1.0-9/10345808_802817569778880_4481048520219710623_n.jpg?oh=0dd61ce1cddc59d4615bf98154dfb486&oe=5563861E&__gda__=1428396439_359f557e1a35938d890988ad00e851c8

Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) կողմից հոկտեմբերին անցկացված Բյուրականյան առաջին գիտաճամբարի մասնակիցների և ՀԱԸ դպրոցական դասախոսությունների ընթացքում աստղագիտության նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած պատանիների, ինչպես նաև այլ հետաքրքրվող պատանիների համար ՀԱԸ-ն Ֆեյսբուքում ստեղծել է «Պատանի աստղագետի ակումբ» խումբը: Ակումբի անդամ կարող են դառնալ այն դպրոցականները, ովքեր ցանկանում են հետագա կապ պահպանել աստղագետների հետ, ստանալ տեղեկատվություն և մասնակցել ՀԱԸ և Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) հետագա գիտակրթական ծրագրերին: Խմբի միջոցով նախատեսվում է անցկացնել մրցույթներ, խաղեր, քննարկումներ, առցանց դասախոսություններ, հանրապետական աստղագիտական օլիմպիադաների ընտրական փուլեր: Ակումբի առավել ակտիվ անդամները և մրցույթների հաղթողները կստանան Հայկական աստղագիտական ընկերության «Պատանի աստղագետ» հավաստագիր և մրցանակներ (2015թ. Բյուրականյան գիտաճամբարի անվճար և զեղչված ուղեգրեր, սիրողական աստղադիտակներ, մեկօրյա անվճար այցելություն Բյուրականի աստղադիտարան, աստղագիտական գրքեր, հուշանվերներ և այլ հանրամատչելի նյութեր): 

«Պատանի աստղագետի ակումբը» (Junior Astronomer Club) հասանելի է հետևյալ հղումով`https://www.facebook.com/groups/932307583448914/

 

Հայկական աստղագիտական ընկերություն