Մամուլի հաղորդագրություն #360, 27.11.2014

 

«ԱՌԱՋԻՆ ԼՈՒՅՍ»` ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԹՎԱՅԻՆ ԱՄՍԱԳԻՐԸ

 

 

«Առաջին լույսը» (First Light) նորաստեղծ աստղագիտական ինտերակտիվ թվային ամսագիր է, որը հրատարակվում է անգլերեն լեզվով և կարող է ընթերցվել տաբլետի, սմարթֆոնի կամ համակարգչի օգնությամբ: Այն պարունակում է բազմաթիվ ինտերակտիվ բնութագրեր, որոնք թույլ են տալիս անիմացիայի ենթարկել ինֆոգրաֆիկան: Ցուցադրական օրինակն անվճար հասանելի է, սակայն առաջին և հետագա թողարկումները կարելի է ձեռք բերել` վճարելով յուրաքանչյուրի համար 3.99 ԱՄՆ դոլար:

Ամսագրի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ դիտելով հետևյալ տեսանյութը՝ http://vimeo.com/107792285: «Առաջին լույս» ինտերակտիվ թվային ամսագիրը հասանելի է հետևյալ հղումով` http://www.firstlight-magazine.com/

 

Հայկական աստղագիտական ընկերություն