Մամուլի հաղորդագրություն #362, 03.12.2014թ.
ՏԱՐՕՐԻՆԱԿ ԳԱԼԱԿՏԻԿԱՆ ՇՓՈԹԵՑՆՈՒՄ Է ԱՍՏՂԱԳԵՏՆԵՐԻՆ
ԱՄՆ Ազգային ռադիո աստղադիտարանի (NRAO) աստղագետների մի խումբ գտել է շատ հազվագյուտ տեսակի գալակտիկայի մի նոր կարևոր օրինակ, որը կարող է հանգեցնել արժեքավոր պատկերացման, թե ինչպես են գալակտիկաները զարգացել վաղ Տիեզերքում։ Հայտնագործության նոր տեխնիկան խոստանում է աստղագետներին տրամադրել այս կարևոր ու խորհրդավոր տեսակի գալակտիկաների շատ ավելի օրինակներ։
Հայտնաբերված գալակտիկան նշանակվում է J1649+2635․ այն շուրջ 800 միլիոն լուսատարի հեռավորության վրա է և պարուրաձև կառուցվածք ունի, ինչպես մեր Ծիր Կաթինը։ Սակայն նրա առանձնահատկությունը գրեթե լույսի արագությամբ գալակտիկայի միջուկից դեպի դուրս շարժվող ենթատոմային մասնիկներից բաղկացած ակնառու «շիթն» է։ Տարօրինակն այն է, որ պարուրաձև գալակտիկաները չպետք է ունենան նման մեծ շիթեր։ J1649+2635-ն այս տիպի միայն ձ-րդ գալակտիկան է, որոնք հայտնաբերվել են սկսած 2003 թվից։
NRAO մամուլի հաղորդագրությունը հետևյալ հղումով`
https://public.nrao.edu/…/strange-galaxy-perplexes-astronom…
Հայկական աստղագիտական ընկերություն