Մամուլի հաղորդագրություն #363, 04.12.2014թ.
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ Է ՎԱՌՈՒՄ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԱՍՏՂԱԴԻՏԱԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Եվրոպական հարավային աստղադիտարանի (ԵՀԱ, ESO) Եվրոպական չափազանց մեծ աստղադիտակը (European Extremely Large Telescope, E-ELT) կլինի աշխարհում ամենամեծն օպտիկական և մոտ ենթակարմիր տիրույթում։ Այն կունենա 39․3մ հայելու տրամագիծ (ներկայիս խոշորագույն՝ Կանարյան կղզիներում տեղադրված GTC աստղադիտակն ունի 10․4մ հայելու տրամագիծ) և բաղկացած կլինի 798 սեգմենտներից։ Դիտակը տեղադրվելու է Չիլիում, ծովի մակարդակից 3060մ բարձրության վրա։ Դիտակի կառուցումը կավարտվի 2022թ., իսկ աշխատանքը կսկսվի 2024թ.։
Օրերս ԵՀԱ խորհուրդը նախաձեռնեց աստղադիտակի կառուցման առաջին փուլը։
ԵՀԱ տեսանյութը հետևյալ հղումով`
https://www.facebook.com/video.php?v=847899915240982&set=vb.115170955180552&type=2&theater
Հայկական աստղագիտական ընկերություն