Մամուլի հաղորդագրություն #364, 05.12.2014

 

ՏԱՐԲԵՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂՆ ԱՇԽԱՐՀԻ 196 ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

Թեև Հայաստանն աշխարհի փոքր երկրներից է, սակայն կան բնագավառներ, որոնցով այն բավական բարձր տեղեր է գրավում աշխարհում։ Մասնավորապես, չնայած տնտեսական համեստ ցուցանիշներին, գիտության մեջ Հայաստանն աշխարհի կարևոր երկրներից է և հատկապես առաջատար է նման փոքր երկրների շարքում։ Ստորև բերված է Հայաստանի տեղն աշխարհի 196 պետությունների թվում՝ ըստ տարբեր ցուցանիշների։ Ամենավատը բնակչության աճի ցուցանիշն է (այսինքն՝ նվազումը), իսկ ամենալավը՝ գիտական արդյունքները, հատկապես՝ աստղագիտականը: Տնտեսական տարբեր ցուցանիշներով Հայաստանն աշխարհում 109-136 տեղերում է։

Տեղ Ցուցանիշ
141
Տարածք
134
Բնակչություն
99
Բնակչության խտություն
80
Ուրբանիզացիա (քաղաքային բնակչության տոկոսը)
96
Կյանքի տևողություն Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (2012թ)
183
Բնակչության աճի գործակից Միավորված ազգերի կազմակերպություն (2005-2010թթ)
190
Բնակչության աճի գործակից CIA Համաշխարհային տեղեկագիր (2013թ)
170
Բնակչության աճի գործակից Համաշխարհային բանկ (2009թ)
131
Բացարձակ համախառն ներքին արժեք (գնողունակություն) ամբողջը Արժույթի միջազգային հիմնադրամ (2013թ)
124
Բացարձակ համախառն ներքին արժեք (գնողունակություն) ամբողջըՀամաշխարհային բանկ (20052013թթ)
127
Բացարձակ համախառն ներքին արժեք (գնողունակություն) ամբողջը Կենտրոնական հետախուզական գործակալություն (19932013թթ)
119
Համախառն ներքին արժեք (գնողունակություն) մեկ շնչի հաշվով Արժույթի միջազգային հիմնադրամ (2013թ)
109
Համախառն ներքին արժեք (գնողունակություն) մեկ շնչի հաշվով Համաշխարհային բանկ (20112013թթ)
121
Համախառն ներքին արժեք (գնողունակություն) մեկ շնչի հաշվով Կենտրոնական հետախուզական գործակալություն (19932013թթ)
135
Համախառն ներքին արժեք (նոմինալ) ամբողջը Միավորված ազգերի կազմակերպություն (2012թ)
132
Համախառն ներքին արժեք (նոմինալ) ամբողջը Արժույթի միջազգային հիմնադրամ (2013թ)
132
Համախառն ներքին արժեք (նոմինալ) ամբողջը Համաշխարհային բանկ (2013թ)
136
Համախառն ներքին արժեք (նոմինալ) ամբողջը CIA Համաշխարհային տեղեկագիր (20032013թթ)
123
Համախառն ներքին արժեք (նոմինալ) մեկ շնչի հաշվով Միավորված ազգերի կազմակերպություն (2012թ)
121
Համախառն ներքին արժեք (նոմինալ) մեկ շնչի հաշվով Արժույթի միջազգային հիմնադրամ (2013թ)
117
Համախառն ներքին արժեք (նոմինալ) մեկ շնչի հաշվով Համաշխարհային բանկ (2013թ)
120
Համախառն ներքին արժեք (նոմինալ) մեկ շնչի հաշվով CIA Համաշխարհային տեղեկագիր (2013թ)
87
Մարդկային զարգացման ցուցանիշ (HDI)
83
Ռազմական ծախսեր SIPRI ռազմական ծախսերի տվյալների բազա (2012թ)
77
Գիտության արդյունքներն ըստ բոլոր գիտական բնագավառների (1996-2013). SJR SCImago
86
Գիտության արդյունքներն ըստ բոլոր գիտական բնագավառների (2013). SJR SCImago
54
Ֆիզիկայի և աստղագիտության արդյունքները (1996-2013). SJR SCImago
57
Ֆիզիկայի և աստղագիտության արդյունքները (2013). SJR SCImago
38
Աստղագիտության և աստղաֆիզիկայի արդյունքները (1996-2013). SJR SCImago
43
Աստղագիտության և աստղաֆիզիկայի արդյունքները (2013). SJR SCImago

Հետազոտությունը կատարված է ՀԱԸ համանախագահ Արեգ Միքայելյանի կողմից։

 

Հայկական աստղագիտական ընկերություն