Մամուլի հաղորդագրություն #365, 06.12.2014թ.

 

«ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ» ԱՄՍԱԳՐԻ 
ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ

 

Լույս է տեսել «Աստղագիտության կապը հասարակության հետ» (Communicating Astronomy with the Public, CAP) ամսագրի 16-րդ համարը։ Այս համարում կարող եք գտնել հոդվածներ գիտնականների համար գիտության հասարակական կապերի արժեքի, ֆինանսավորման որոնման լավագույն փորձի, գիշերային երկինքը ծայրահեղ բարձր լուծունակությամբ նկարահանելու գործընթացի և աստղագիտության մեջ ներգրավվածությունը մաթեմատիկայից ազատելու հնարավորության մասին։ Բացի այդ, մեկ այլ հոդված նկարագրում է Տիեզերքի ֆիզիկան բացատրող գիրք գրելու գործընթացը, որում օգտագործվում է միայն անգլերենի ամենատարածված 1000 բառերը:

CAP-ը Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) XII բաժանմունքի թիվ 55 հանձնաժողովիԱստղագիտության կապը հասարակության հետ») ամսագիրն է՝ նախատեսված աստղագիտության հանրայնացմամբ զբաղվող գիտնականների, լրագրողների և այլ մասնագետների համար։ Այն գրախոսվող ամսագիր է, լույս է տեսնում տարեկան 2 անգամ՝ առցանց և տպագիր տարբերակով։

 

CAP ամսագիրը ազատ հասանելի է ներբեռնման համար հետևյալ հղումով`
http://www.capjournal.org/issues/16/

Հայկական աստղագիտական ընկերություն