Մամուլի հաղորդագրություն #366, 07.12.2014թ.

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ «ՊԼԱՆԿ» ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԹԱՔՆՎԱԾ ԶԱՆԳՎԱԾԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ

Եվրոպական տիեզերական գործակալության (ԵՏԳ, ESA) «Պլանկ» տիեզերական աստղադիտարանի կողմից հավաքված տվյալների առաջին ամբողջական վերլուծությունը լուծել է որոշ հանելուկներ, որոնք բարձրաձայնվել էին ավելի վաղ տիեզերաբանական ուսումնասիրություններում, սակայն ստացված արդյունքներն առեղծվածային թաքնված զանգվածը շատ ավելի «թաքնված» են դարձրել։ «Պլանկի» գիտական թիմը չի փաստարկել դեռևս մարտ ամսին հայտարարված Մեծ պայթյունից գրանցվող գրավիտացիոն ալիքների հակասությունը, սակայն մտադիր է դա անել առաջիկա ուսումնասիրություններում։

Տիեզերական աստղադիտարանի կողմից ստացվել է տիեզերական միկրոալիքային ֆոնի (CMB) ամբողջ երկնքի առ այսօր ամենամանրամասն շրջահայությունը: Այդ ճառագայթումը Տիեզերքի 13.8 միլիարդ տարի առաջ տեղի ունեցած պայթյունային ծննդյան մնացորդն է: Քարտեզները հիմնված են չորս տարիների ընթացքում «Պլանկի» դիտումների վրա` սկսած մեկնարկից մինչև նրա շահագործումից հանելը (2009-2013թթ.) և ներառում են CMB-ի թե՛ ջերմաստիճանը և թե՛ բևեռացումը:
Թաքնված զանգվածի գոյությունը կամ բացակայությունը չափազանց կարևոր նշանակություն ունի ոչ միայն տիեզերաբանության (կոսմոլոգիայի), այլև տիեզերածնական (կոսմոգոնիական) տեսությունների բանավեճի լուծման համար: Հայտնի է, որ Վիկտոր Համբարձումյանը դեմ էր թաքնված նյութի գոյությանը և համարում էր, որ ոչ թե անհրաժեշտ է փնտրել աստղային և գալակտիկական համակարգերի զանգվածի պակասը, այլ փորձել այլ բացատրություն գտնել: Նա դիտվող փաստերի հիման վրա առաջ էր քաշել նշված համակարգերի դինամիկական անկայունության վարկածըՏիեզերական մնացորդային ճառագայթման «Պլանկ» առաքելության քառամյա ուսումնասիրությունը լուծում է նաև այլ տիեզերաբանական հանելուկներ:

Նկարում. «Պլանկ» աստղադիտակի կողմից չափված տիեզերական միկրոալիքային ֆոնի (70 Գիգահերց շերտում) բևեռացումը: Քարտեզը ցույց է տալիս բևեռացման ուղղությունը սև գծերի տեսքով, իսկ գույնը ցույց է տալիս բևեռացման աստիճանը` աճելով բացից դեպի մուգ:

 

«Nature» ամսագրի համապատասխան հոդվածը հետևյալ հղումով` http://www.nature.com/…/european-probe-shoots-down-dark-mat…

 

Հայկական աստղագիտական ընկերություն