Մամուլի հաղորդագրություն #369, 08.12.2014թ.

 

2015թ. ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ

Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համացանցային կայք-էջի «Իրադարձությունների օրացույց» բաժնում (Calendar of Events) այժմ արդեն հասանելի է 2015 թվականի օրացույցը, որտեղ ներկայացված են այս պահին հայտնի 2015թ. բոլոր կարևոր աստղագիտական իրադարձություններն, այդ թվում ինչպես երկնային երևույթները, այնպես էլ միջազգային և հայկական աստղագիտության մեջ նախատեսվող միջոցառումները: Առաջին խմբում ընդգրկված են Արեգակի և Լուսնի խավարումները, բոլոր հիմնական (թվով 20) ասուպային հոսքերը, Լուսնի փուլերը, «գերլուսինները», մոլորակների դիմակայությունները, միացումները և ծածկումները Լուսնի կողմից: Երկրորդ խմբի իրադարձությունների մեջ են Բյուրականի աստղադիտարանի և ՀԱԸ կարևորագույն գործերը, միջազգային և տեղական գիտաժողովները, խորհրդակցությունները, ամառային դպրոցներն ու աստղագիտական օլիմպիադաները, հայ և օտարազգի նշանավոր աստղագետների տարեդարձները: Մասնավորապես, ԱՄՆ-ի Հավայան կղզիներում օգոստոսին տեղի կունենա ՄԱՄ XXIX Գլխավոր ասամբլեան, իսկ հունիսին Իսպանիայի Կանարյան կղզիներում տեղի կունենա Եվրոպական աստղագիտական ընկերության համագումարը

Կայք-էջի հասցեն է http://www.aras.am/Calendar/all2015.htm

 

Հայկական աստղագիտական ընկերություն