Մամուլի հաղորդագրություն #372, 12.12.2014թ.
ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅՆԱՑՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ
Լույս տեսավ Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) հերթական (թիվ 15) տեղեկագիրը (IAU Astronomy
Outreach Newsletter), որը հիմնադրվել է 2009թ. և լույս է տեսնում տարեկան միջինում 12-15 անգամ: Այն ներկայացնում է միջազգային աստղագիտական նորություններ: Վերջին համարի բովանդակությունը.
1. Տիեզերական լույս ԼՄՏ2015 (CosmicLight
IYL2015). «Աստղագիտության 365 օրը» նախագիծը տոնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված 2015թ. Լույսի միջազգային տարին,
2. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված 2015թ. Լույսի միջազգային տարվա CosmicLight IYL2015 փառատոնը,
3. ՄԱՄ-ի «astroEDU» պլատֆորմն արժանացել է գիտության կրթության մրցանակի,
4. ՄԱՄ-ի «astroEDU» պլատֆորմի մեկ տարվա գործունեությունը,
5. Խաղաղօվկիանոսյան աստղագիտական ընկերությունը հայտարարել է աստղագիտության հանրայնացման Քլումպքե-Ռոբերտս մրցանակը,
6. Արեգակի 2017թ. օգոստոսի 21-ի ամերիկյան մեծ խավարման ուսումնական ռեսուրսները,
7. «Աստղագիտության կապը հասարակության հետ» (Communicating Astronomy with the Public, CAP) ամսագրի 16-րդ համարը,
8. Առաջիկա աստղագիտական գիտաժողովներ:
Տեղեկագրի առցանց տարբերակը հասանելի է հետևյալ հասցեով.
https://www.facebook.com/…
Հայկական աստղագիտական ընկերություն