Մամուլի հաղորդագրություն #374, 14.12.2014թ.

 

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ ԼՈՒԾՎԱ՞Ծ Է

 

Հնարավոր է, որ աստղագետները վերջնականապես հայտնաբերել են թաքնված զանգվածի ազդանշան, խորհրդավոր ու անորսալի մի նյութ, որը կարծես կազմում է տիեզերական նյութի մեծ մասը։ Մանրակրկիտ զննման ենթարկելով Եվրոպական տիեզերական գործակալության (ԵՏԳ, ESA) XMM-Newton ռենտգենյան տիեզերական աստղադիտարանի հավաքած տվյալները՝ ուսումնասիրողների մի խումբ նկատել է երկու տարբեր երկնային օբյեկտներից՝ Անդրոմեդայի գալակտիկայից և Պերսեոսի գալակտիկաների խմբից եկող ռենտգենյան ճառագայթման տարօրինակ խտացում։ Ըստ հետազոտողների ազդանշանը չի համապատասխանում որևէ հայտնի մասնիկի կամ ատոմի և այդպիսով կարող է առաջացած լինել թաքնված զանգվածից։

Space.com կայքեջի համապատասխան հաղորդագրությունը և տեսանյութը հետևյալ հղումով. http://www.space.com/27985-dark-matter-signal-sterile-neutrů

 

Հայկական աստղագիտական ընկերություն