Մամուլի հաղորդագրություն #381, 16.12.2014թ.

 

ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ

 

 

Դեկտեմբերի 17-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի (հասցեն` Խանջյան 11, Առևտրաարդյունաբերական պալատ, 2-րդ հարկ) հյուրն է Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը: Թեման՝ «2014 թ. Աստղագիտական տարվա ամփոփում և 2015 թ. ծրագրերն ու առաջիկա իրադարձությունները»: Կխոսվի երկնային երևույթների, միջազգային և հայկական աստղագիտական իրադարձությունների մասին։


Հայկական աստղագիտական ընկերություն