Մամուլի հաղորդագրություն #383, 17.12.2014թ.

 

2014թ. ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Դեկտեմբերի 17-ին, «Տեսակետ» մամուլի ակումբում Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը ամփոփեց 2014թ. աստղագիտական տարին և ներկայացրեց 2015թ. ծրագրերն ու առաջիկա իրադարձությունները: Խոսվեց երկնային երևույթների, միջազգային և հայկական աստղագիտական իրադարձությունների մասին։

 2014թ. հարուստ էր թե՛ երկնային և թե՛ միջազգային և տեղական իրադարձություններով։ ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) աշխատակիցների կողմից ստացվել են մի շարք կարեւոր գիտական արդյունքներ, հայտնաբերվել են հարյուրավոր նոր տիեզերական մարմիններ: ԲԱ աշխատակիցները տպագրել են գիտական աշխատանքներ միջազգային հեղինակավոր ամսագրերում, էլեկտրոնային կատալոգներում և գիտաժողովների նյութերի ժողովածուներում: Այս տարի ԲԱ-ում ստեղծվել է Միջազգային գիտական խորհրդատվական հանձնաժողովը, Վիկտոր Համբարձումյանի անվան 2014թ միջազգային գիտական մրցանակի հանձնումը, Բենիամին Մարգարյանի 100-ամյակին նվիրված 2013թ կայացած Միջազգային աստղագիտական միության թիվ 304 գիտաժողովի նյութերի ժողովածուի հրատարակումը, «Վիկտոր Համբարձումյան կյանքը և գործունեությունը» անգլերեն գրքի հրատարակումը (Արեգ Միքայելյան), Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված 2012թ.կայացած պատմա-աստղագիտական գիտաժողովի նյութերի ժողովածուի հրատարակումը, «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով, Առաջին բյուրականյան գիտաճամբարը, ՀԱԸ դպրոցական դասախոսությունների ծրագիրը ՀՀ 30 դպրոցներում, հայ պատանիների միջազգային աստղագիտական օլիմպիադաների փայլուն մասնակցությունը և այլ իրադարձություններ։

2015թ. նույնպես հարուստ կլինի աստղագիտական իրադարձություններով հատկանշական են ՅՈՒՆԵՍԿՕ Լույսի միջազգային տարին, ՀՀ ԳԱԱ «Աստղաֆիզիկա» հանդեսի 50-ամյակը, Հայկական վիրտուալ աստղադիտարանի 10-ամյակը, Մարգարյանի շրջահայության մեկնարկի 50-ամյակը, Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) Գլխավոր ասամբլեան Հավայան կղզիներում 6 ՄԱՄ գիտաժողով, Եվրոպական աստղագիտական ընկերության «Աստղագիտության և տիեզերագիտության շաբաթը» Կանարյան կղզիներում, SEAC տարեկան խորհրդակցությունը Հռոմում, Արեգակի և Լուսնի խավարումները, Մոլորակների եռակի միացությունները և այլ իրադարձություններ։

 

Հայկական աստղագիտական ընկերություն