Մամուլի հաղորդագրություն #384, 17.12.2014

 

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳԻՏԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Դեկտեմբերի 17-ին Տուրիզմի հայկական ինստիտուտում կայացավ հանդիպում Գիտական տուրիզմն աշխարհում և Հայաստանում թեմայով: Հանդիպմանը ներկա էին տուրիստական գործակալությունների և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ուսանողներ, լրագրողներ

Հանդիպման նպատակն էր աշխարհում գիտական տուրիզմի կազմակերպման փորձի հիման վրա Հայաստանում զարգացնել գիտական բնույթի վայրեր այցելությունների փաթեթներ, մշակել Հայաստանը հյուրերին ներկայացնելու նոր մոտեցումներ ու ծրագրեր:Հանդիպմանը քննարկվեց Հայաստանում գիտական և գիտաճանաչողական տուրերի կազմակերպման արդյունավետ ձևերը և պայմանները: Հանդիպումը վարեց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուլյանը, Միջազգային աստղագիտական միության Աստղագիտությունը և համաշխարհային ժառանգությունը հանձնաժողովի անդամ Արեգ Միքայելյանը զեկուցեց Աստղադիտակները որպես գիտական տուրիզմի կենտրոններ թեմայով: Հանդիպումը համագործակցությունների նոր սկիզբ դրեց գիտական կազմակերպությունների և տուրիստական գործակալությունների միջև: Նման հանդիպումները շարունակական բնույթ կկրեն:

Հայկական աստղագիտական ընկերություն