Մամուլի հաղորդագրություն #388, 20.12.2014թ.

 

ՀԱԲԼԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԱՍՏՂԱԴԻՏԱԿԸ ՄԱՐԳԱՐՅԱՆ 209 ԳԱԼԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ԱՍՏՂԱՌԱՋԱՑՄԱՆ ՆՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ

 

1487298_815467551847215_3710250339653327164_n.jpg

 

Հաբլի տիեզերական աստղադիտակի կողմից նկարահանված այս տիեզերական փայլերի շաղը մի կապույտ կոմպակտ թզուկ գալակտիկա է` հայտնի որպես Մարգարյան 209 (Mrk 209)։ Այն հայտաբերվել է դեռևս 1960-ական թթ հայ աստղագետ Բենիամին Մարգարյանի կողմից որպես գերմանուշակագույն ավելցուկ ունեցող գալակտիկա։ Մարգարյան 209-ի տիպի գալակտիկաները կապտավուն, չափերով կոմպակտ, գազով հարուստ և ծանր տարրերի պակասով համակարգեր են։ Դրանք հաճախ օգտագործվում են աստղագետների կողմից աստղառաջացումն ուսումնասիրելու համար, քանի որ նրանց հատկանիշները նման են այն գալակտիկաներին, որոնք ենթադրաբար գոյություն են ունենցել վաղ Տիեզերքում։

Մարգարյան 209-ը բազմիցս ուսումնասիրվել է։ Այն լցված է ցրված գազով և դեպի միջուկ համեմված է աստղառաջացման տիրույթներով։ Այս պատկերը տվյալ գալակտիկայում մասնավորապես ներկայացնում է աստղառաջացման կտրուկ բռնկումը, որը տեսանելի է վերին աջ կողմում որպես երկնագույն մշուշոտ տիրույթ։ Այս խտացումը լցված է շատ երիտասարդ և ջերմ նորածին աստղերով։

Ավելին հետևյալ հղումով` http://www.nasa.gov///hubble-sweeps-a-messy-star-factory/

 

Հայկական աստղագիտական ընկերություն