Մամուլի հաղորդագրություն #389, 22.12.2014թ.

 

ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՀԵՏՆՈՐԴՆԵՐԸ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ

10384346_816060001787970_3657962182327031476_n.jpg

Դեկտեմբերի 23-ին (երեքշաբթի) ժամը 11։00-ին Բլից ինֆո մամուլի ակումբում (Արշակունյաց պողոտա 2, աջ կողմի մուտք, 4-րդ հարկ) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Վիկտոր Համբարձումյանի հետնորդները կրթական բարեգործական հիմնադրամի ստեղծմանը։ Բանախոսներն են նորաստեղծ հիմնադրամի հիմնադիրներ, տնօրեն Ռոբերտ Սարգսյանը և հոգաբարձուների խորհրդի համակարգող Արեգ Միքայելյանը։ Ռոբերտ Սարգսյանը եղել է Վիկտոր Համբարձումյանի աշակերտը և Վիկտոր Համբարձումյանի հետնորդները գրքի հեղինակն է։ Արեգ Միքայելյանը ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող է և Հայկական աստղագիտական ընկերության համանախագահը:

Վիկտոր Համբարձումյանի հետնորդները հիմնադրամի ստեղծման նպատակն է Հայաստանում աստղագիտությանն աջակցությունը և երիտասարդ ու պատանի սերունդների մոտ աստղագիտության նկատմամբ հետաքրքրությունը խրախուսելը և նրանց գիտական աճին սատարելը:


Հայկական աստղագիտական ընկերություն