Մամուլի հաղորդագրություն # 393, 25.12.2014թ.


ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍՎԱ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ

 

10646943_818182524909051_6652342055564747809_n.jpg

 

ՀԱԸ ներկայացնում է 2015թ. հունվար ամսվա աստղագիտական իրադարձությունների օրացույցը: Oրացույցում տեղ են գտել ինչպես կարևորագույն երկնային երևույթները, այնպես էլ միջազգային և հայկական աստղագիտության իրադարձությունները:

Հունվար ամիսը հարուստ է աստղագիտական իրադարձություններով` Քվադրանտիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը, Երկիրն արևամերձ կետում, Լիալուսին, Մերկուրիի միացումը Վեներայի հետ, Կիսալուսին (վերջին քառորդ), Սմբատ Բալայանի 50-ամյակը, Մարսի միացումը Նեպտունի հետ, Նորալուսին, Գերլուսին, Նորալուսին, Ուրանի ծածկումը Լուսնի կողմից, Կիսալուսին (առաջին քառորդ) և Աստղաֆիզիկա հանդեսի 50-ամյակը:

 

Հայկական աստղագիտական ընկերություն