Մամուլի հաղորդագրություն #395, 31.12.2014թ.

 

2014թ. ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ
CHRONOLOGY of ASTRONOMICAL EVENTS in 2014

 

Հունվար / January

ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) անցկացվեց գիտաշխատակիցների որակավորում։ Որակավորման հանձնաժողովի կազմը՝ Արթուր Նիկողոսյան (նախագահ), Նորայր Մելիքյան, Արեգ Միքայելյան, Ելենա Նիկողոսյան, Արտաշես Պետրոսյան
Արթուր Հակոբյանի և Արեգ Միքայելյանի ղեկավարած գիտահետազոտական խմբերն արժանացան Հայկական ազգային գիտական և կրթական հիմնադրամի (ՀԱԳԿՀ, ANSEF) 2014թ դրամաշնորհների
Հայկ Հարությունյանի և Ժորժ Ալեսյանի (Ֆրանսիա) համաղեկավարած գիտահետազոտական խումբն արժանացավ ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի (ԳՊԿ) և Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (ԳՀԱԿ, CNRS) 2014-2015թթ դրամաշնորհի
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2015թ. հռչակումը որպես Լույսի միջազգային տարի (IYL-2015)
• 04
012014՝ Նորայր Ասատրյանի 60-ամյակը
• 15
012014՝ Մարատ Առաքելյանի 85-ամյակը (1929-1983)

Փետրվար / February

Հայկ Հարությունյանը Իտալիայում մասնակցեց Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICRANet) տնօրենների խորհրդի նիստին
Աստղագիտական իրադարձությունների 2014թ. օրացույցի թողարկումը ՀԱԸ կայքէջում
• 09.02.2014
՝ Երվանդ Թերզյանի 75-ամյակը
• 15.02.2014
՝ Ռուբեն Սահակյանի 100-ամյակը (1914-1999)
• 22.02.2014
՝ Վախճանվեց Գրիգոր Գուրզադյանը (1922-2014)

Մարտ / March

Արեգ Միքայելյանը Պրագայում (Չեխիա) մասնակցեց «Աստղագիտական թիթեղների գիտական կիրառություն, թվայնացում և պահպանում» թեմայով (AstroPlate-2014) գիտաժողովին
• 13
032014՝ Աբրահամ Մահտեսյանի 60-ամյակը

Ապրիլ / April

Վազգեն Գաբրիելյանը Հարթֆորդում (Քոնեքթիքութ, ԱՄՆ) մասնակցեց ռոբոտիկայի մրցույթի
• 05.04.2014
՝ Դպրոցականների հանրապետական աստղագիտական օլիմպիադայի եզրափակիչ փուլը Բյուրականում։ Հաղթողներ՝ Արսեն Վասիլյան (ՀՊՃՀ հենակետային վարժարան), Էդգար Վարդանյան, Վարդգես Մամբրեյան և Գևորգ Մարտիրոսյան (բոլորն էլ՝ Երևանի ֆիզ.-մաթ. դպրոցՀանրապետական ժյուրիի նախագահ՝ Աշոտ Հակոբյան։ Միջազգային աստղագիտական օլիմպիադայի մասնակիցների ընտրությունը

Մայիս / May

• 12052014՝ Տիգրան Նազարյանի «Բյուրականյան առաջին և երկրորդ շրջահայությունների գալակտիկաների և հարևանների վիճակագրական ուսումնասիրություն» թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը
Բյուրականի աստղադիտարանի Միջազգային գիտական խորհրդատվական հանձնաժողովի (BAO ISAC) ստեղծումը ՀՀ ԳԱԱ կողմից։ Հանձնաժողովի կազմը՝ Երվանդ Թերզյան (ԱՄՆ, նախագահ), Ֆելիքս Ահարոնյան (Իռլանդիա և Գերմանիա), Յուրի Բալեգա (Ռուսաստան), Ժակ Բուլեստեքս (Ֆրանսիա), Դանիել Կունտ (Ֆրանսիա), Միշել Մայոր (Շվեյցարիա), Մասիմո Տուրատո (Իտալիա), Ռոբերտ Ուիլյամս (ԱՄՆ)

10888738_821801401213830_6583001598208607510_n.jpg


ՀԱԸ երիտասարդ աստղագետների տարեկան մրցանակի (Երվանդ Թերզյանի անվան մրցանակի) հիմնադրման 10-ամյակը
Սկիզբ դրվեց Աստղագիտական իրադարձությունների ամենամսյա օրացույցներին, որոնք թողարկվում են Սոնա Ֆարմանյանի կողմից ՀԱԸ մամուլի հաղորդագրությունների տեսքով
• 30.05.2014
՝ ՀՀ-ում արտասահմանյան երկրների դեսպանների այցը Բյուրական. «Տիեզերքի դեսպանները» միջոցառումը

Հունիս / June

Գուրգեն Պարոնյանը Սանկտ-Պետերբուրգի Պուլկովոյի աստղադիտարանում (Ռուսաստան) մասնակցեց երիտասարդ աստղագետների 5-րդ գիտաժողովին
Հայտնի դարձան Գրուբերի մրցանակի տիեզերաբանության ոլորտի հաղթողները Յան Էյնաստո (Էստոնիա), Բրենթ Թալի (ԱՄՆ), Սիդնեյ Վան Դեն Բերգ (Կանադա) և Քենետ Ֆրիման (Ավստրալիա)
• 24-27
062014՝ Բյուրականի աստղադիտարանի Միջազգային գիտական խորհրդատվական հանձնաժողովի (BAO ISAC) անդամների առաջին այցը Հայաստան
• 03
062014՝ Հրանտ Թովմասյանի 85-ամյակը
• 26
062014՝ Վախճանվեց Հովսեփ Չավուշյանը (1938-2014)

Հուլիս / July

• 3006-04072014՝ Ժնևում (Շվեյցարիա) կայացավ Եվրոպական աստղագիտական ընկերության համագումարը՝ Աստղագիտության և տիեզերագիտության եվրոպական շաբաթը (EWASS-2014): Հայաստանից մասնակցեցին Արեգ Միքայելյանը և Ելենա Նիկողոսյանը, Գերմանիայից՝ Տիգրան Արշակյանը
• 30
06-04072014՝ ՀՀ ԳԱԱ-ում կայացավ Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICRANet) առաջին գիտաժողովը Հայաստանում
• 18.07.2014
՝ Վիկտոր Համբարձումյանի 2014թ. միջազգային մրցանակի հաղթողների ազդարարումը Ֆելիքս Ահարոնյան (Իռլանդիա և Գերմանիա) և համատեղությամբ` Իգոր Կարաչենցև (Ռուսաստան) և Բրենթ Թալի (ԱՄՆ)
• «Cambridge University Press»
հրատարակչության կողմից լույս տեսավ Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ, IAU) թիվ 304 Հայաստանում կայացած գիտաժողովի նյութերի ժողովածուն։ Խմբագիրներ՝ Արեգ Միքայելյան և Դեյվիդ Սանդերս (ԱՄՆԺողովածուում ընդգրկվել են Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատակիցների 23 և այլ հայ աստղագետների 6 աշխատանքներ

16454_821801471213823_399229691631155478_n.jpg
Արարատ Եղիկյանի «Մոլեկուլների ճառագայթային քիմիական փոխակերպումները միջաստղային ամպերում» դոկտորական ատենախոսության ներկայացումը Բյուրականի աստղադիտարանի գիտական խորհրդին
• 21
072014՝ Վահրամ Չավուշյանի 50-ամյակը

Օգոստոս / August

• 01-10082014՝ Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 8-րդ օլիմպիադան Ռումինիայում (IOAA) հայ պատանիների հերթական հաջողությունը 2 արծաթե՝ Գևորգ Մարտիրոսյան (Երևանի ֆիզ-մաթ դպրոց) և Արսեն Վասիլյան (ՀՊՃՀ հենակետային վարժարան) և 2 բրոնզե մեդալ՝ Վարդգես Մամբրեյան և Էդգար Վարդանյան (երկուսն էլ՝ Երևանի ֆիզ-մաթ դպրոցԹիմի ղեկավարներ` Մարիետտա Գյուլզադյան և Էմիլիա Կարապետյան
• «
Վիկտոր Համբարձումյանի հետնորդները» կրթական բարեգործական հիմնադրամի ստեղծումը։ Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Երվանդ Թերզյան, համակարգող՝ Արեգ Միքայելյան, հիմնադրամի տնօրեն՝ Ռոբերտ Սարգսյան

10407538_821801507880486_7970150969301557688_n.jpg

Սեպտեմբեր / September

Անահիտ Սամսոնյանը Բեյրութում (Լիբանան) մասնակցեց ՄԱՄ-ի 3-րդ մերձավորարևելյան և աֆրիկյան տարածաշրջանային համաժողովին (MEARIM, 01-06092014)
• «
Անտարես» հրատարակչության կողմից լույս տեսավ «Վիկտոր Համբարձումյանի կյանքը և գործունեությունը» անգլերեն գրքույկը։ Հեղինակ՝ Արեգ Միքայելյան
• 17
092014՝ Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հաղթողներ Ֆելիքս Ահարոնյանի (Իռլանդիա և Գերմանիա), Իգոր Կարաչենցևի (Ռուսաստան) և Բրենթ Թալիի (ԱՄՆ) մամուլի ասուլիսը ՀՀ ԳԱԱ-ում
• 17
092014՝ Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հանձնման արարողությունը ՀՀ ԳԱԱ-ում ՀՀ նախագահի մասնակցությամբ

10885072_821801617880475_2490910806161713268_n.jpg


• 18
092014՝ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 106-րդ տարեդարձը, Աստղագիտության օրը Հայաստանում
• 22-27
092014՝ Իսպանիայի Կանարյան կղզիներում կայացավ Աստղագիտության և երաժշտության միջազգային 2-րդ փառատոնը (Starmus-2014): Կազմակերպիչ՝ Գարիկ Իսրայելյան
Արեգ Միքայելյանը Բելգրադում (Սերբիա) մասնակցեց Սերբիայի աստղագետների տարեկան 17-րդ կոնֆերանսին 
Քնարիկ Խաչատրյանը և Անի Վարդանյանը Բուլղարիայում մասնակցեցին Եվրոպական NEON դիտողական դպրոցին 
• 18
092014՝ Ռոլանդ Ավագյանի 70-ամյակը

Հոկտեմբեր / October

ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչության կողմից լույս տեսավ Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված պատմա-աստղագիտական գիտաժողովի նյութերի ժողովածուն։ Խմբագիրներ՝ Հայկ Հարությունյան, Արեգ Միքայելյան, Էլմա Պարսամյան: Ժողովածուում ընդգրկվել են Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատակիցների 9 աշխատանքներ
• 07-10
102014՝ «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողովը Բյուրականում։ Աստղագետների, փիլիսոփաների, պատմաբանների, հնագետների, բանասերների, արվեստագետների և այլ ոլորտների ներկայացուցիչների մասնակցությունը։ Կազմակերպիչներ՝ Հայկ Հարությունյան, Արեգ Միքայելյան, Սոնա Ֆարմանյան
Գուրգեն Պարոնյանը Տաջիկստանում մասնակցեց ԱՊՀ երկրների երիտասարդ աստղաֆիզիկոսների միջազգային դպրոցին
• 12-21.10.2014
՝ Միջազգային աստղագիտական XIX օլիմպիադան (IAO) Ղրղզստանում Էդգար Վարդանյանը նվաճեց ոսկե մեդալ և ճանաչվեց օլիմպիադայի լավագույն մասնակիցը։ Թիմի ղեկավարներ` Մարիետտա Գյուլզադյան և Ավետիք Գրիգորյան
• «
Աստղագիտություն դպրոցների համար» DVD խտասկավառակի վերաթողարկումը
• 19-25.10.2014
՝ Առաջին Բյուրականյան գիտաճամբարը 12-15 տարեկան 25 դպրոցականների մասնակցությամբ։ Կազմակերպիչներ՝ Արեգ Միքայելյան, Սոնա Ֆարմանյան
• 28-31.10.2014
՝ ՀԱԸ դպրոցական դասախոսությունների ծրագիրը ՀՀ Կրթության և Գիտության նախարարության հետ համատեղ` Երևանի և ՀՀ մարզերի 30 դպրոցներում պրոֆեսիոնալ աստղագետների կողմից (Մարիետտա Գյուլզադյան, Ավետիք Գրիգորյան, Արարատ Եղիկյան, Հայկ Հարությունյան, Արեգ Միքայելյան, Ելենա Նիկողոսյան, Հովհաննես Պիկիչյան)
• 17
102014՝ Էռնա Ղազարյանի 80-ամյակը (1934-2002)

Նոյեմբեր / November

• 12.11.2014՝ Եվրոպական տիեզերական գործակալության (ԵՏԳ, ESA) «Ռոզետա» առաքելության պատմական վայրէջքը Չուրյումով-Գերասիմենկոյի գիսավորի վրա
• 14.11.2014
՝ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և ՀԱԸ համանախագահ Արեգ Միքայելյանը ՀՀ ԳԱԱ-ում ընդունեցին հայ օլիմպիականներին և նրանց ղեկավարներին
• 21.11.2014
՝ ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության աշխատակիցների այցը Բյուրական
ԵՏԳ «Ռոզետա» առաքելության մասին պատմող «Պատվախնդրություն» շարժանկարի թողարկումը 15 լեզուներով ենթատիտրերով։ Հայերեն տեքստի հեղինակ՝ Սոնա Ֆարմանյան
ՀԱԸ «Պատանի աստղագետի ակումբի» ստեղծումը Ֆեյսբուքում Սոնա Ֆարմանյանի կողմից
• 03
112014՝ Էդուարդ Դանիելյանի 70-ամյակը

Դեկտեմբեր / December

Աստղագիտական իրադարձությունների 2015թ. օրացույցի թողարկումը ՀԱԸ կայքէջում
ՀԱԸ կողմից հիմնադրված «Հայաստանի գիտական լրագրողների» խմբի 4 տարին
• 15
122014՝ Բյուրականի աստղադիտարանի 2014թ. տարեկան ամփոփիչ ժողովը տնօրեն Հայկ Հարությունյանի հաշվետվությունը
• 15.12.2014
՝ ՀԱԸ երիտասարդ աստղագետների 2014թ. տարեկան մրցանակը (Երվանդ Թերզյանի անվան մրցանակը) շնորհվեց Գուրգեն Պարոնյանին 
• 15
122014՝ Գալիլեյան ուսուցիչների վերապատրաստման ծրագրի (GTTP) միջազգային հավաստագիր հանձնվեց Աշոտ Հակոբյանին և Սերգեյ Ներսիսյանին
• 17
122014՝ Հայկական տուրիզմի ինստիտուտում ՀՏԻ տեղի ունեցավ «Գիտական տուրիզմն աշխարհում և Հայաստանում» թեմայով խորհրդակցություն։ Արեգ Միքայելյանի «Աստղադիտարանները որպես գիտական տուրիզմի կենտրոններ» զեկուցումը
Նաիրա Ազատյանը Թաիլանդում մասնակցեց ՄԱՄ Երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցին (ISYA-2015)
Հայկ Հարությունյանը Շարժայում (Արաբական Միացյալ Էմիրություններ) մասնակցեց Արաբների և մահմեդականների գիտության պատմության 2-րդ կոնֆերանսի շրջանակներում կայացած Տիեզերագիտության և աստղագիտության արաբական միության 11-րդ խորհրդակցությանը (08-11122014)
Լույս տեսավ Լյուդվիկ Միրզոյանի 90-ամյակին նվիրված հայ-վրացական խորհրդակցության նյութերի ժողովածուն։ Խմբագիրներ՝ Հայկ Հարությունյան, Նորայր Մելիքյան, Ելենա Նիկողոսյան: Ժողովածուում ընդգրկվել են Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատակիցների 18 աշխատանքներ
Եվրոպական հարավային աստղադիտարանի (ESO) E-ELT 39մ աստղադիտակի կառուցման մեկնարկը
• 16.12.2014
՝ Ելենա Նիկողոսյանի 50-ամյակը
• 23.12.2014
՝ Էլմա Պարսամյանի 85-ամյակը

 

Հայկական աստղագիտական ընկերություն