Մամուլի հաղորդագրություն #399, 07.01.2015թ.


ԱՆԴՐՈՄԵԴԱՅԻ ԳԱԼԱԿՏԻԿԱՅԻ ԲԱՐՁՐ ԼՈՒԾՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԸ՝ ՀԱԲԼԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԱՍՏՂԱԴԻՏԱԿՈՎ

10898208_827970743930229_914577073961674029_n.jpg

Հաբլի տիեզերական աստղադիտակի կողմից ստացվել է մեր հարևան Անդրոմեդայի գալակտիկայի մի հատվածի բարձր լուծունակության բաղադրյալ համայնապատկերը, ինչը մինչ այժմ ստացված ամենամեծ լուսանկարն է։ Չնայած նրան, որ գալակտիկան ավելի քան 2 միլիոն լուսատարի հեռավորության վրա է գտնվում, Հաբլի տիեզերական աստղադիտակի հզորությունը բավարար է գալակտիկայի բլիթանման սկավառակի 61,000 լուսատարի չափեր ունեցող հատվածի վրա գտնվող առանձին աստղերը տարալուծելու համար։ Դա նման է ծովափը լուսանկարելիս ամեն մի ավազահատիկը տարալուծելուն։ Այս պատկերում էլ բազում աստղեր կան՝ ավելի քան 100 միլիոն, որոնցից շատերը գտնվում են սկավառակում երևացող հազարավոր աստղակույտերում։ Անդրոմեդայի գալակտիկայի այս համարձակ լուսանկարչական քարտեզագրությունը ներկայացնում է խոշոր պարուրաձև գալակտիկաների ճշտգրիտ ուսումնասիրության նոր նշաձող, որոնք գերակշռում են ավելի քան 100 միլիարդ գալակտիկա պարունակող Տիեզերքի բնակչության մեջ։

Հաբլի տիեզերական աստղադիտակի մամուլի հաղորդագրության համացանցային կայքէջն է՝ http://hubblesite.org/newscenter/archive/releases/2015/02/ 


Հայկական աստղագիտական ընկերություն