Մամուլի հաղորդագրություն #400, 08.01.2015թ.

 

ԼԱՎՋՈՅ ԳԻՍԱՎՈՐԸ ՇՈՂՈՒՄ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԵՐԿՆՔՈՒՄ

 

10429449_829153290478641_8720194815699649563_n.jpg10394075_829153390478631_991925092600183114_n.jpg

 

Դեկտեմբեր ամսից տեսանելի է Լավջոյ (Lovejoy) գիսավորը, որը դեկտեմբերի վերջին 5-րդ աստղային մեծություն ուներ, իսկ այժմ հասել է 4-րդ մեծության և լավ եղանակային պայմաններում (քաղաքից դուրս) երևում է նույնիսկ անզեն աչքով՝ Օրիոն համաստեղության Ռիգել աստղի մոտակայքում։ Ամբողջ հունվարի ընթացքում այս գիսավորը գտնվելու է բարձր երկնակամարում՝ Ցլի և Խոյի համաստեղություններում, շատ հարմար հեռադիտակներով և աստղադիտակներով դիտելու համար։

Հայկական աստղագիտական ընկերություն