Մամուլի հաղորդագրություն #402, 17.01.2015թ.

 

ՄԱՐՍԻ ՄԻԱՑՈՒՄԸ ՆԵՊՏՈՒՆԻ ՀԵՏ

 

10343500_833998806660756_745158579200053863_n.jpg

 

Հունվարի 19-ին տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ` մոլորակների միացում, երբ երկու մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն Մարսը և Նեպտունը: Քանի որ Նեպտունը բավականաչափ պայծառ չէ անզեն աչքով երևալու համար, այս երևույթը կարելի է դիտել միայն աստղադիտակներով (հնարավոր է նաև սիրողական աստղադիտակներով): Ցանկալի է միացումը դիտել բարձր վայրերից, օրինակ քաղաքում` բարձր հարկերից: Տեսարանը տեղի կունենա Գրինվիչի ժամանակով 21:33:54 (Երևանի ժամանակով 01:33:54), այն տեսանելի կլինի երկնքի արևմտյան հատվածում: Մոլորակների միջևանկյունային հեռավորությունը մոտավորապես հավասար է մարդու ճկույթի հաստությանը բազկի հեռավորության վրա:

Իհարկե, իրականում Մարսը և Նեպտունը հսկայական հեռավորության վրա են միմյանցից, պարզապես նրանք դիտվում են նույն տեսագծի ուղղությամբ: Իրականում, Մարսը Երկրից հեռու է միջինում 2.4 աստղագիտական միավոր (1 ա.մ.` Երկիր-Արեգակ հեռավորությունը, հավասար է մոտ 150 միլիոն կմ), իսկ Նեպտունի նվազագույն հեռավորությունը Երկրից կարող է լինել 4.5 միլիարդ կմ կամ 30 աստղագիտական միավոր (1 ա.մ.` Երկիր-Արեգակ հեռավորությունը, հավասար է մոտ 150 միլիոն կմ):

Մոլորակների միացումներ կոչվում են երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը, որպես կանոն` մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում: Երկու մոլորակների միացումներ շատ հաճախ են տեղի ունենում, օրինակ 1 աստիճանի սահմաններում` որպես կանոն տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ` շատ ավելի հաճախակիԱռավել հազվագյուտ են 3 մոլորակների միացումները (եռակի միացումներ):

 

Հայկական աստղագիտական ընկերություն