Մամուլի հաղորդագրություն #403, 18.01.2015թ.

 

ԱՅՍՕՐ ԼՐԱՆՈՒՄ Է ԱՍՏՂԱԳԵՏ ՍՄԲԱՏ ԲԱԼԱՅԱՆԻ 50-ԱՄՅԱԿԸ

 

10382629_834423693284934_5021658291431441748_n.jpg

 

Այսօր՝ հունվարի 18-ին, լրանում է աստղագետ Սմբատ Բալայանի 50-ամյակը։ Նա ծնվել է 1965թ հունվարի 18-ին Երևանում։ 1990-ին ավարտել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետը՝ աստղաֆիզիկա մասնագիտությամբ, սակայն դեռևս ուսանողական տարիներից (1989թ) սկսել է աշխատել ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում (ԲԱՋԱ Ստեփանյանի ղեկավարությամբ մասնակցել է Բյուրականյան երկրորդ շրջահայության (Second Byurakan Survey, SBS) դիտողական նյութի ստացման աշխատանքներին՝ դիտումներ իրականացնելով ԲԱ 1մ Շմիդտի աստղադիտակով։ 1992-1995 թթ որպես այցելու աստղագետ աշխատել է Ռուսաստանի Հատուկ աստղադիտարանում (ÑÀÎ)։ Այնուհետև վերադարձել է ԲԱ, 1998-ից եղել է 26մ աստղադիտակի լաբորատորիայի աշխատակից։ 2002-ին որպես այցելու աստղագետ աշխատել է Համբուրգի աստղադիտարանում (Գերմանիա)։ 2004-ին պաշտպանել է թեկնածուական թեզ (ղեկավար՝ ՏՅու Մաղաքյան)։ 2006-ից՝ եղել է ԲԱ 1մ Շմիդտի աստղադիտակի լաբորատորիայի վարիչը։

Գիտական աշխատանքները վերաբերում են աստղագիտական շրջահայություններին, SBS գալակտիկաների և աստղային օբյեկտների ուսումնասիրությանը, ենթակարմիր գալակտիկաներին, ռենտգենյան աղբյուրներին, ակտիվ գալակտիկական միջուկներին, սպիտակ թզուկ աստղերին։ Հրատարակել է ավելի քան 30 գիտական աշխատանք միջազգային հեղինակավոր ամսագրերում և գիտաժողովների նյութերում, ինչպես նաև էլեկտրոնային կատալոգներ։

2007-ին ԲԱ 1մ Շմիդտի աստղադիտակի վերակառուցման համար արժանացել է Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամի (ՀԱԳԿՀ, ANSEF) դրամաշնորհին։ ՀԱԸ հիմնադիր անդամ է (1999)։

 

Հայկական աստղագիտական ընկերություն