Մամուլի հաղորդագրություն #405, 23.01.2015թ.

ՈՒՐԱՆԻ ԾԱԾԿՈՒՄԸ ԼՈՒՍՆԻ ԿՈՂՄԻՑ


10373496_836920603035243_2620769768437408617_n.jpg
Հունվարի 25-ին Գրինվիչի ժամանակով (UTC) 12:00-ին տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ՝ Ուրանի ծածկումը Լուսնի կողմից։ Ծածկումն (լատիներեն` օկուլտացիա) աստղագիտական այն երևույթն է, երբ մեկ երկնային մարմին անցնում է մեկ այլ երկնային մարմնի առջևից, և քանի որ Լուսնի սկավառակի անկյունային չափը տասնյակ և հարյուրավոր անգամ մեծ է մոլորակների սկավառակներից, ավելի հաճախ տարբեր մոլորակների ծածկումներ կարելի է դիտել Լուսնի կողմից։ Օրինակ, Ուրանի անկյունային տրամագիծը (3.7) Լուսնի անկյունային տրամագծից (31.5) փոքր է 511 անգամ: Այդ երևույթի ժամանակ երկու լուսատուները երկնքում մոտենում են միմյանց, այնուհետև մոլորակը հայտնվում է Լուսնի սկավառակի հետևում և որոշ ժամանակ չի երևում, իսկ որոշ ժամանակ անց հայտնվում է Լուսնի մյուս կողմում: Այդ ժամանակ առավել ակնհայտ են մոլորակների շարժումները, և մարդիկ հնագույն ժամանակներից նկատել են երկնային այս իրադարձությունները և հետևել դրանց: Այս լուսնային ծածկումը տեսանելի կլինի հյուսիսային Ասիայում, Ռուսաստանում, Մերձավոր Արևելքում, Հարավային Եվրոպայում և Աֆրիկայի հյուսիսում։ 2015թ. Լուսինը 12 անգամ կծածկի Ուրան մոլորակը:

Հայկական աստղագիտական ընկերություն