Մամուլի հաղորդագրություն #409, 01.02.2015թ.

 

ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ՀԵՐԹԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ

https://fbcdn-sphotos-g-a.akamaihd.net/hphotos-ak-xpa1/v/t1.0-9/10666044_10204789345364897_4886069581755126053_n.jpg?oh=c3cd9654e4093aaf2271c396593bc98f&oe=554EF029&__gda__=1431609407_fc5e866546dc340f5480988bae976713

Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 77) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը ներկայացնում է հայկական և միջազգային աստղագիտական նորությունները և տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին և մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը.

 

1. ՀԱԸ տեղեկագրի խմբագրի փոփոխություն Սոնա Ֆարմանյանը՝ նոր խմբագիր
2.
Բյուրականի աստղադիտարանը 2014 թվին տարեկան հաշվետվություն
3.
Վարդան Ադիբեկյանը (Պորտուգալիա)՝ Կեպլեր 444 աստղի շուրջ հինգ մոլորակներ հայտնաբերող թիմի կազմում
4.
Աստղագիտական համաժողովը Շարժայում, Միացյալ Արաբական Էմիրություններ Հայկ Հարությունյանի մասնակցությունը
5. «
Գալակտիկաները ներսից և դրսից» խորհրդակցությունը Թեհրանում, Իրան Արեգ Միքայելյանի մասնակցությունը
6.
Երիտասարդ գիտնականների Կիևում (Ուկրաինա) կայանալիք կոնֆերանսը 
7.
Աստղագետները ՀՀ ԳԱԱ արտասահմանյան նոր անդամների թվում՝ Վարուժան Գորջյան (ԱՄՆ), Ռազմիկ Միրզոյան (Գերմանիա), Արմեն Սեդրակյան (Գերմանիա)
8.
Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամի (ՀԱԳԿՀ, ANSEF) 2015թ դրամաշնորհների հաղթողները Բյուրականի աստղադիտարանից՝ Լևոն Արամյան, Տիգրան Մովսիսյան
9. «
Աստղագիտության և տիեզերական ֆիզիկայի հաջողությունները» (“Advances in Astronomy and Space Physics”) ամսագիրը
10.
Էլմա Պարսամյանի հոբելյանական հարցազրույցը «Աստղառաջացման տեղեկագրի» խմբագիր Բո Ռայպուրտին
11.
Տարեդարձներ. Սմբատ Բալայան – 50
12.
Աստղագիտական իրադարձությունների ամսական օրացույցը 2015թ փետրվար

 

Սկսած 2015թ ՍՎ Ֆարմանյանը հանդիսանում է ՀԱԸ տեղեկագրերի խմբագիրը, և տեղեկագրերը լույս են տեսնելու ամեն ամսվա վերջում՝ տարեկան 12 համար նախկին 8-ի փոխարեն։ Դրանք նաև էական փոփոխություններ են ունենալու՝ դառնալու են ավելի բովանդակալից, ծավալուն ու օպերատիվ և ներկայացվելու են առանձին բաժիններովԲյուրականյան նորություններ», «Հետազոտական հոդվածներ», «Աստղագիտական միջոցառումներ», «Պարգևներ», «Պատմա-աստղագիտություն և աստղագիտությունը մշակույթում», «Աստղագիտական կրթություն», «Ամսագրեր և տեղեկագրեր», «Հրապարակումներ», «Տարեդարձներ», «Աստղագիտական իրադարձությունների ամսական օրացույց», «Առաջիկա իրադարձություններ» և այլ)։ 

ՀԱԸ տեղեկագրերն առցանց.http://www.aras.am/ArasNews/arasnews.html

 

Հայկական աստղագիտական ընկերություն