Մամուլի հաղորդագրություն #410, 05.02.2015թ.

 

ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԿՈԼՈՔՎԻՈՒՄԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

 

https://fbcdn-sphotos-a-a.akamaihd.net/hphotos-ak-xfp1/v/t1.0-9/10984478_843386775721959_6499056788163354592_n.jpg?oh=d6488acc2514f30abbc8f35eb10155c4&oe=55651E11&__gda__=1432603800_fab7ee4b450cb9e6a81b7db9c3a23268

ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը հրատարակել է 2013թ. օգոստոսի 26-28-ին Բյուրականում տեղի ունեցած Աստղերի անկայունությունը և էվոլյուցիան թեմայով հայ-վրացական աստղագիտական կոլոքվիումի նյութերի ժողովածուն (խմբագիրներ՝ Հ.Ա. Հարությունյան, Ե.Հ. Նիկողոսյան, Ն.Դ. Մելիքյան։ Երևան, Էդիթ Փրինթ, 2015թ., 158 էջ): Կոլոքվիումը նվիրված էր ակադ Լյուդվիկ Միրզոյանի 90-ամյա հոբելյանին։ Մասնակցում էին 35 աստղագետներ Բյուրականի և Վրաստանի Աբասթումանի աստղադիտարաններից։

Ժողովածուում ընդգրկված են կոլոքվիումի 27 զեկուցումներ, ինչպես նաև մի շարք օժանդակ նյութեր՝ Լ.Վ. Միրզոյանի կենսագրությունը, հայ-վրացական կոլոքվիումների համառոտ պատմությունը, մասնակիցների կազմը և այլն:

Հայ-վրացական համատեղ կոլոքվիումների ավանդույթը սկսվել է դեռևս Վիկտոր Համբարձումյանի կողմից, և սկսած 1974թ. տարեկան մեկական անգամ հայ և վրացի աստղագետները փոխադարձ այցելություններ էին կատարում Աբասթումանի և Բյուրականի աստղադիտարաններ։ Այդ հանդիպումները, բացի գիտական զեկուցումներից, ներառում են նաև քննարկումներ, մարզական խաղեր և այլն։ Կոլոքվիումները կանոնավոր շարունակվեցին մինչև 1988թ., այնուհետև, 9 տարվա դադարից հետո նորից վերականգնվեցին 1997-ին, և 2013թ. կոլոքվիումն արդեն թվով 15-րդն էր։ Նման կոլոքվիումներ են նախատեսվում նաև իրանցի աստղագետների հետ։

 

Հայկական աստղագիտական ընկերություն