Մամուլի հաղորդագրություն #411, 06.02.2015թ.
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆԸ
2015թ․ փետրվարի 4-6-ին Շվեյցարիայի Ռոլ քաղաքում տեղի ունեցավ Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ, European Astronomical Society – EAS) խորհրդակցությունը, որին մասնակցեցին ԵԱԸ ղեկավարությունը, եվրոպական երկրների աստղագիտական ընկերությունների նախագահները և եվրոպական գիտական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սա արդեն 5-րդ խորհրդակցությունն էր․ առաջին անգամ նման խորհրդակցություն տեղի ունեցավ 2008թ․ Լայդենում (Հոլանդիա), իսկ 2012-ից ամեն տարի կանոնավոր կերպով անցկացվում է Շվեյցարիայում։ Այս հանդիպումների նպատակն է ամփոփել վերջին տարվա արդյունքները, քննարկել հետագա անելիքները, շարունակել ազգային ընկերությունների հետ ակտիվ համագործակցությունը, ինչպես նաև ամրապնդել եվրոպական աստղագիտության առաջատար դերը:
Մասնակիցների թվում էին ճանաչված աստղագետներ` ԵԱԸ նախագահ Թիերի Կուրվուազիեն (Շվեյցարիա, ով նաև Շվեյցարիայի գիտությունների ակադեմիայի (SCNAT) պրեզիդենտն է), փոխնախագահներ Ռոջեր Դեյվիսը (Մեծ Բրիտանիա) և Էմանուել Անջելակիսը (Հունաստան), քարտուղար Սերենա Վիտին (Իտալիա), ԵԱԸ Խորհրդի այլ անդամներ, Եվրոպական ԱՍՏՐՈՆԵՏ նախագծի խորհրդի նախագահ Ռոնալդ Ստարկը (Հոլանդիա) և այլոք` ընդամենը 12 երկրի 25 գիտնական:
Հայաստանից խորհրդակցությանը մասնակցեց և զեկուցումով հանդես եկավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ Արեգ Միքայելյանը. նրա զեկուցումը նվիրված էր ՀԱԸ 2014թ․ գործունեությանը և ԵԱԸ-ՀԱԸ համագործակցության հնարավոր տարբերակներին: Տարբեր երկրներում աստղագիտության ներկայիս վիճակի վերաբերյալ զեկուցումներ ներկայացրեցին նաև Ավստրիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լատվիայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Չեխիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի աստղագիտական ընկերությունների նախագահները կամ ներկայացուցիչները:
Ներկայումս ԵԱԸ կազմում պաշտոնապես ընդգրկված են 25 երկրների աստղագիտական ընկերություններ (ներառյալ Հայկականը), իսկ անհատ անդամների թվում են աստղագետներ Եվրոպայի բոլոր և մի շարք այլ երկրներից: ՀԱԸ ԵԱԸ-ին անդամագրվել է 2001-ին, ներկայումս նրա կազմում ունի 17 աստղագետ, 2007-ին Երևանում կազմակերպել է ԵԱԸ տարեկան համաժողովը, որն երբևէ Հայաստանում անցկացված ամենախոշոր գիտական միջոցառումն էր թե իր կարևորությամբ և թե մասնակիցների քանակով:
Եվրոպան ԱՄՆ-ի հետ մեկտեղ աշխարհի երկու խոշորագույն աստղագիտական կենտրոններից մեկն է: Գործելով համատեղ, եվրոպական երկրները կարողանում են բազմաթիվ ուղղություններով առաջատար դեր պահպանել: Մասնավորապես, Եվրոպային են պատկանում Չիլիում գործող 8-մետրանոց հայելիով 4 միանման աստղադիտակները (Եվրոպական հարավային աստղադիտարան, ԵՀԱ), որոնց արդյունարար հզորությունը համապատասխանում է 16-մետրանոց տրամագծով աստղադիտակի: Ներկայումս Եվրոպան կառուցում է 39-մետրանոց աստղադիտակ, իսկ վերջերս արձակեց Gaia տիեզերական աստղադիտարանը, որոնց շնորհիվ աստղագիտության մեջ հեղափոխական հայտնագործություններ են սպասվում: Բացի ԵԱԸ և ԵՀԱ, եվրոպական համագործակցության վառ օրինակներ են նաև 14 երկրներ միավորող Եվրոպական տիեզերական գործակալությունը, Եվրոպական վիրտուալ աստղադիտարանը (Euro-VO), ASTRONET և OPTICON նախագծերը և Astronomy & Astrophysics համաեվրոպական ամսագիրը:
Հայկական աստղագիտական ընկերություն
Thierry Courvoisier (Switzerland) — President
He is full professor at Geneva University and leads the INTEGRAL Science Data Centre (ISDC) in Versoix near Geneva. Since 2012, he is also the President of the Swiss Academy of Sciences (SCNAT).
Serena Viti (UK) — Secretary
Johan Knapen (Spain) — Treasurer
Other Responsibility: International Year of Light 2015
Emmanouil Angelakis (Germany) — Vice-President
Responsibility: overseeing the issues on education and astronomers outside academia
Roger Davies (UK) — Vice-President
Responsibility: liaise with international organisations such as ESO, ESA, IAU and the EPS
Mike Bode (UK) — Councillor
Responsibility: liaise with Astronet and the European Commission
Coralie Neiner (France) — Councillor
Responsibility: Facebook content, recruitment of Organisational Members
Francesco Palla (Italy) — Councillor
Responsibility: chair EAS Prize Committees (Tycho Brahe and MERAC prizes) — oversee nomination of the Lodewijk Woltjer Lecturer — Outreach and Newsletter
Olga Sil'chenko (Russia) — Councillor
Responsibility: liaison with the Affiliated Societies, notably in the Eastern European Region — liaison with the Russian Academy and ROSKOSMOS
Eline Tolstoy (The Netherlands) — Councillor
Responsibility: overseeing the organisation of the EWASS
Vassilis Charmandaris (Greece) — Newsletter Editor