Մամուլի հաղորդագրություն #415, 21.02.2015թ.

 

ՎԵՆԵՐԱՅԻ ՄԻԱՑՈՒՄԸ ՄԱՐՍԻ ՀԵՏ

 

 

 

Փետրվարի 21-ին տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ` մոլորակների միացում, երբ երկու մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն Վեներան և Մարսը: Մոլորակների միջևանկյունային հեռավորությունը մոտավորապես հավասար է մարդու ճկույթի հաստությանը բազկի հեռավորության վրա:

Իհարկե, իրականում Վեներան և Նեպտունը հսկայական հեռավորության վրա են միմյանցից, պարզապես նրանք դիտվում են նույն տեսագծի ուղղությամբ: Իրականում, Վեներայի նվազագույն հեռավորությունը Երկրից կարող է լինել 39 միլիոն կմ կամ 0.26 աստղագիտական միավոր (1 ա.մ.` Երկիր-Արեգակ հեռավորությունը, հավասար է մոտ 150 միլիոն կմ), իսկ Մարսի նվազագույն հեռավորությունը Երկրից կարող է լինել 2.4 միլիարդ կմ:

Մոլորակների միացումներ կոչվում են երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը, որպես կանոն` մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում: Երկու մոլորակների միացումներ շատ հաճախ են տեղի ունենում, օրինակ 1 աստիճանի սահմաններում` որպես կանոն տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ` շատ ավելի հաճախակի)։ Առավել հազվագյուտ են 3 մոլորակների միացումները (եռակի միացումներ):

 

Հայկական աստղագիտական ընկերություն