Մամուլի հաղորդագրություն #420, 01.03.2015թ.

 

ՊԼՈՒՏՈՆԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԻ ԻՐ ՆԱԽԿԻՆ ՓԱՌՔԸ

 

 

 

ՆԱՍԱ-ի «Դաուն» (Dawn) տիեզերանավը 2015թ. մարտի 6-ին կժամանի Սերեսի (Ցեռերայի)՝ աստղակերպերի (աստերոիդների կամ այլ խոսքով՝ փոքր մոլորակների) գոտու ամենամեծ օբյեկտի, մոտ։ Իսկ 2015թ. հուլիսի 15-ին ՆԱՍԱ-ի «Նոր հորիզոններ» (New Horizons) տիեզերանավը կժամանի Պլուտոնի՝ Կոյպերի գոտու ամենամեծ օբյեկտի, մոտ, որն ինչպես հայտնի է 2006 թվականից հանվեց Արեգակնային համակարգի մեծ մոլորակների շարքից և կոչվում է թզուկ մոլորակ։ Այս երկու իրադարձությունները 2015թ. կդարձնեն անմոռանալի տարի Արեգակնային համակարգի հետազոտման և հայտնաբերումների համար։ Սակայն այստեղ ավելին կա, քան միայն գիտական կողմը։ Ակնկալվում է, որ 2015թ. կլինի այն տարին, երբ աստղագիտական հանրությունն ընդհանուր համաձայնության կգա, որը կհիմնվի այդ երկու օբյեկտների մասին նոր գիտելիքների վրա, և վերջապես Պլուտոնը կվերադառնա Արեգակնային համակարգի մեծ մոլորակների ընտանիք և դրան կմիանա նաև Սերեսը։

 

Հղումը՝ https://theconversation.com/nasa-missions-may-re-elevate-pluto-and-ceres-from-dwarf-planets-to-full-on-planet-status-36081

 

 

Հայկական աստղագիտական ընկերություն