Մամուլի հաղորդագրություն #431, 18.03.2015թ.

 

 

ՄԱՐՏԻ 20-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՐԵԳԱԿԻ ԼՐԻՎ ԽԱՎԱՐՈՒՄ

Մարտի 20-ին տեղի կունենա Արեգակի լրիվ խավարում: Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար: Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից` Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ (լրիվ խավարում) կամ դրա մի մասը միայն (մասնակի խավարում): 

Մասնակի խավարումը կսկսվի Մարտի 20-ին Գրինվիչի ժամանակով (UTC) ժամը 07:41, իսկ լրիվ խավարումը՝ 09:09: Ժամը 09:45-ին կլինի առավելագույն փուլը: Լրիվ խավարումը կավարտվի 10:22, իսկ խավարումն ամբողջությամբ (ներառյալ մասնակի փուլը)՝ 11:50: Խավարումը դիտվելու է նաև Հայաստանից: Իսկ 2015թ. սեպտեմբերի 13-ին սպասվում է Արեգակի մասնակի խավարում:

 

 

 

Հայկական աստղագիտական ընկերություն