Մամուլի հաղորդագրություն #434, 25.03.2015թ.

 

ԱՊՐԻԼ ԱՄՍՎԱ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ

 

   

 

ՀԱԸ ներկայացնում է 2015թ. փետրվար ամսվա աստղագիտական իրադարձությունների օրացույցը: Oրացույցում տեղ են գտել ինչպես կարևորագույն երկնային երևույթները, այնպես էլ միջազգային և հայկական աստղագիտության իրադարձությունները:

Ապրիլ ամիսը հարուստ է աստղագիտական իրադարձություններով՝ Լուսնի լրիվ խավարում, Պատանի աստղագետների ակումբի այցելություն Բյուրական, ՀԱԸ անդամ Բերնարդ Բրանդլի 50-ամյակը, Մերկուրիի միացումը Ուրանի հետ, Հերկուլիդներ-1 ասուպային հոսքը, Լիրիդների ասուպային հոսքը, Ուրանի ծածկումը Լուսնի կողմից, Միհրան Վարդանյանի 30-ամյակը, Էտա Աքվարիդների ասուպային հոսքը, Տիգրան Խանզադյանի 40-ամյակը, Մերկուրիի միացումը Մարսի հետ, Աստղագիտության օրը` Աստղագիտության լիգայի կողմից. մաս 1, ՀԱԸ #80 տեղեկագրի հրապարակումը և Հաբլի տիեզերական դիտակի 25-ամյակը: 

 

 

Հայկական աստղագիտական ընկերություն