Մամուլի հաղորդագրություն #435, 29.03.2015թ.

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿԸ

 

 

Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ, ArAS) հրապարակել է 2000-2015թթ հրատարակված այն աստղագիտական գրքերի ցանկը, որոնք որևէ առնչություն ունեն հայկական աստղագիտության հետ (հայ աստղագետների հեղինակած գրքեր, Հայաստանում կայացած գիտաժողովների նյութերի ժողովածուներ, գրքեր հայկական աստղագիտության մասին, Հայաստանում տպագրված այլ աստղագիտական գրքեր և այլն)։ Ցանկում առկա է գիտական, հանրամատչելի և տեղեկատվական բնույթի ընդամենը 46 գիրք, որոնց համար բերված է մատենագրությունը և համառոտ նկարագրությունը։ Մասնավորապես, ցանկում ընդգրկված են Հայաստանում կայացած Միջազգային աստղագիտական միության 2 գիտաժողովների (2001 և 2013 թթ․), Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովի (2008թ․), ԱՊՀ երկրների երիտասարդ աստղագետների խորհրդակցության (2011թ․), Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված պատմա-աստղագիտական գիտաժողովի (2012թ․) և հայ-վրացական աստղագիտական կոլոքվիումի (2013թ․) նյութերի ժողովածուները, Եվրոպական աստղագիտական համագումարի (2007թ․) ամփոփագրերի գիրքը, Բյուրականյան առաջին շրջահայությանը նվիրված Իտալիայում հրատարակված գիրքը (2008թ․), Վիկտոր Համբարձումյանի աշխատանքների անգլերեն ժողովածուի առաջին հատորը (2011թ․), «Շպրինգերի» հրատարակած «Համբարձումյանի ժառանգությունը և ակտիվ Տիեզերքը» ժողովածուն (2012թ), Գրիգոր Գուրզադյանի Լոնդոնում հրատարակված «Տիեզերական դինամիկա» մենագրությունը (2002թ․), Բյուրականի աստղադիտարանին, Վիկտոր Համբարձումյանին, Բենիամին Մարգարյանին, Լյուդվիկ Միրզոյանին և Անանիա Շիրակացուն նվիրված գրքեր, Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիտահանրամատչելի գիրքը (2013թ․), Ռոբերտ Սարգսյանի աստղագիտության հայ օլիմպիականներին նվիրված «Վիկտոր Համբարձումյանի ժառանգորդները» գիրքը (2012թ․), Սերգեյ Ներսիսյանի «Աստղալից երկինք» գիրքը և աստղագիտության դպրոցական դասագիրքը և այլն։

Աստղագիտական գրքերի ցանկը հասանելի է հետևյալ հղումով՝ http://aras.am/Books/books2000-2015.htm։ Նույն տեղում հասանելի է նաև հայկական աստղագիտությանն առնչվող բոլոր գրքերի համառոտ ցանկը։  

 

Հայկական աստղագիտական ընկերություն