Մամուլի հաղորդագրություն #436, 31.03.2015թ.
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ
Դպրոցականների աստղագիտական օլիմպիադայի եզրափակիչ` հանրապետական, փուլն անցկացվեց մարտի 31-ին Երևանի Ա. Շահինյանի անվ. ֆիզ.-մաթ. հատուկ դպրոցում (ՖՄԴ): Ընդհանուր առմամբ մասնակցում էր 15 աշակերտ: Ժյուրիի նախագահն էր Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) ավագ գիտաշխատող, ֆիզ.-մաթ. գիտ. թեկնածու Աշոտ Հակոբյանը, իսկ մյուս անդամներն էին Ավետիկ Գրիգորյանը, Մարիետա Գյուլզադյանը, Էմիլիա Կարապետյանը, Արեգ Միքայելյանը, Տիգրան Նազարյանը և Սերգեյ Ներսիսյանը:
Օլիմպիադային առաջադրված էր 5 խնդիր երկնային մեխանիկայից, աստղաչափությունից, աստղադինամիկայից և ճառագայթման տեսությունից: Լավագույն արդյունքներ ցույց տվեցին ՖՄԴ և «Քվանտ» վարժարանի սաները: Առաջին կարգի դիպլոմի արժանացավ Թոփչյան Հրանտը (ՖՄԴ), երկրորդ կարգի` Վարդանյան Էդգարը (ՖՄԴ), երրորդ կարգի` Խալաֆյան Էդվարդը («Քվանտ»), Մկրտչյան Միքայելը (ՖՄԴ), Մաթևոսյան Աշոտը («Քվանտ») և Մովսիսյան Աշոտը (ՖՄԴ):
Օլիմպիադան միաժամանակ ընտրական փուլ էր աստղագիտության միջազգային օլիմպիադայի համար, որն այս տարի աշնանը կկայանա Բուլղարիայում: Հիշեցնենք, որ հայ պատանիները գերազանց ավանդույթներ ունեն միջազգային օլիմպիադաներում՝ ընդհանուր առմամբ նվաճելով 9 ոսկե, 5 արծաթե և 19 բրոնզե մեդալ և թիմային հաշվարկով հանդիսանալով լավագույն հավաքականներից մեկը օլիմպիադաների 19-ամյա պատմության ընթացքում:
Հայկական աստղագիտական ընկերություն