Մամուլի հաղորդագրություն #438, 02.04.2015թ.

 

 

ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԼՈՒՍՆԻ ԽԱՎԱՐՈՒՄ

 

 

Ապրիլի 4-ին տեղի կունենա այս տարվա առաջին Լուսնի լրիվ խավարում, որը կդիտվի Երկրագնդի զգալի մասից: Լուսնի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինը` իր ուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է Արեգակի նկատմամբ Երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է Լուսինը: Այս անգամ Լուսնի լրիվ խավարումը կարող են դիտել Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Ասիայում, Ավստրալիայում և Խաղաղ օվկիանոսում: Խավարման կիսաստվերը կսկսվի Գրինվիչի ժամանակով ժամը 09:01-ին /Երևանի ժամանակով` 13:01-ին/, և կավարտվի 14:59-ին /Երևանի ժամանակով`18:59-ին/: Մասնակի խավարումը կսկսվի Գրինվիչի ժամանակով 10:15-ին, և կավարտվի 14:15-ին, իսկ լրիվ խավարումը կսկսվի 11:57-ին և կավարտվի 12:02-ին: Խավարման լավագույն դիտման տարածաշրջաններն են Հյուսիսային և Հարավային Ամերիկաները, իսկ Հայաստանում այս անգամ չի դիտվի խավարում: Ավելացնենք, որ խավարման ժամանակ Լուսինը լուսավորված է լինում կարմրավուն լույսով, և գրավիչ տեսարան է դիտվում:

   

Իրադարձություն

Գրիվիչի  ժամանակով (UTC)

Երևանի  ժամանակով

Խավարման կիսաստվերի

սկիզբը

Ապրիլի 4, 09:01

Ապրիլի 4, 13:01

Մասնակի խավարման սկիզբը

Ապրիլի 4, 10:15

Ապրիլի 4, 14:15

Լրիվ խավարման սկիզբը

Ապրիլի 4, 11:57

Ապրիլի 4, 15:57

Առավելագույն խավարման սկիզբը

Ապրիլի 4, 12:00

Ապրիլի 4, 16:00

Լրիվ խավարման ավարտը

Ապրիլի 4, 12:02

Ապրիլի 4, 16:02

Մասնակի խավարման ավարտը

Ապրիլի 4, 13:44

Ապրիլի 4, 17:44

Խավարման կիսաստվերի

ավարտը

Ապրիլի 4, 14:59

Ապրիլի 4, 18:59

 

Հայկական աստղագիտական ընկերություն