Մամուլի հաղորդագրություն #443, 21.04.2015թ.

 

ԱՐՄԵՆ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ 50-ԱՄՅԱԿԸ

 

 

Վերջերս լրացավ հայազգի ֆիզիկոս և աստղաֆիզիկոս Արմեն Սեդրակյանի 50-ամյակը: Այդ կապակցությամբ 168.am հարցազրույց ունեցավ գիտնականի հետ: Հիշեցնենք, որ Արմեն Սեդրակյանը տեսական ֆիզիկայի և աստղաֆիզիկայի մասնագետ է, դոկտոր, պրոֆեսոր, Մայնի Ֆրանկֆուրտի համալսարանի տեսական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող: Ուսումնասիրում է քվանտային նյութի ֆիզիկան:Աշխատանքներն ուղղված են նեյտրոնային աստղերում գերհոսելիության և գերհաղորդականության ֆիզիկայի պարզաբանմանը, միջուկային և քվարկային նյութին և գերսառը ատոմների ուսումնասիրությանը: Հարցազրույցը հասանելի է հետևյալ հղումով http://168.am/2015/04/19/480773.html

 

Հայկական աստղագիտական ընկերություն