Մամուլի հաղորդագրություն #445, 26.04.2015թ.

 

ՄԱՅԻՍ ԱՄՍՎԱ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ

 

ՀԱԸ ներկայացնում է 2015թ. մայիս ամսվա աստղագիտական իրադարձությունների օրացույցը: Oրացույցում տեղ են գտել ինչպես կարևորագույն երկնային երևույթները, այնպես էլ միջազգային և հայկական աստղագիտության իրադարձությունները:

Մայիս ամիսը հարուստ է աստղագիտական իրադարձություններով՝ Պատանի աստղագետների ակումբի այցելությունը Բյուրական, ՄԱՄ գիտաժողով #314. Երիտասարդ աստղերը և մոլորակները Արեգակի շրջակայքում (ԱՄՆ), Ուրանի ծածկումը Լուսնի կողմից, Ռաֆիկ Վարդանյանի 80-ամյակը, Սատուրնի դիմակայությունը, Մերկուրիի միացումը Մարսի հետ և ՀԱԸ #80 տեղեկագրի հրապարակումը:

 

Հայկական աստղագիտական ընկերություն