Մամուլի հաղորդագրություն #454, 28.05.2015թ.

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ

ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿԸ

 

Միջազգային աստղագիտական միությունն (ՄԱՄ) իր գործադիր կոմիտեի նիստում հաստատեց 2016թ գիտաժողովների ցանկը։ Դրանք աստղագիտական աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներն են և նվիրված են աստղագիտության և աստղաֆիզիկայի զանազան բնագավառներին։

 

 

Ստորև ներկայացնում ենք ՄԱՄ 2016թգիտաժողովների հաստատված ցանկը.

 

ՄԱՄ գիտաժողով #321Գալակտիկաների ծայրամասերի ձևավորումն ու էվոլյուցիան (մարտ 14-18,Տոլեդո, Իսպանիա)

ՄԱՄ գիտաժողով #322Գալակտիկայի կենտրոնի բազմալրաբեր աստղաֆիզիկան (հուլիսի 18-22, Քերնս, Ավստրալիա)

ՄԱՄ գիտաժողով #323Մոլորակային միգամածություններաստղերի և գալակտիկաների էվոլյուցիայի բազմալիքային ուսումնասիրություններ (հոկտեմբերի 10-14, Պեկին, Չինաստան)

ՄԱՄ գիտաժողով #324Նոր սահմաններ սև խոռոչների աստղաֆիզիկայում (սեպտեմբերի 12-16, Լյուբլյանա, Սլովենիա)

ՄԱՄ գիտաժողով #325Աստղաինֆորմատիկա (AstroInfo16) (սեպտեմբերի 29 - հոկտեմբերի 4, Սորենտո, Իտալիա)

ՄԱՄ գիտաժողով #326Աստղագիտական կրթության հետազոտություն՝ հեռուն տանող ազդեցություններև ապագա ուղղություններ (հոկտեմբեր 4-7, Հայդելբերգ, Գերմանիա)

ՄԱՄ գիտաժողով #327Արեգակի մթնոլորտի նուրբ կառուցվածքը և դինամիկան (հոկտեմբերի 9-13, Կարտախենա դե Ինդիաս, Կոլումբիա)

ՄԱՄ գիտաժողով #328Ակտիվ աստղերի շուրջ բնակվելը (հոկտեմբերի17-21, Մարեսիաս, Բրազիլիա)

ՄԱՄ գիտաժողով #329Զանգվածեղ աստղերի կյանքն ու մահը (նոյեմբերի 28 դեկտեմբերի 2, Օուքլենդ, Նոր Զելանդիա)

ՄԱՄ գիտաժողով #330 Աստղաչափությունըև աստղաֆիզիկան Գայայի երկնքում (դեկտեմբերի 5-9, Նիցա, Ֆրանսիա)

 

Հայաստանը բավական ակտիվ ե եղել ՄԱՄ գիտաժողովների կազմակերպման հարցում այստեղ անցկացվել է ՄԱՄ 6 գիտաժողով 1966, 1986, 1989, 1998, 2001 և 2013 թվականներին։ Հատկանշական է, որ այդ հեղինակավոր միջոցառումներից վերջին 3-ը հայ աստղագետները կարողացել են կազմակերպել նաև Վիկտոր Համբարձումյանից հետո։ Դրանք նվիրված են եղել ակտիվ գալակտիկաներին և անկայուն աստղերին։

Հայկական աստղագիտական ընկերություն

Հայկական աստղագիտական ընկերությունՀայկական աստղագիտական ընկերություն