Մամուլի հաղորդագրություն  #460, 20.06.2015թ.

 

ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐԵՎԱԴԱՐՁ. ՀՈՒՆԻՍԻ 21-Ը՝ ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ՕՐ

 

https://fbcdn-sphotos-c-a.akamaihd.net/hphotos-ak-xfa1/v/t1.0-9/10450810_10203118499234788_2904274899581875860_n.jpg?oh=307f901da470d1e694b737532b6aa217&oe=5625177B&__gda__=1441336214_59c0c980aa0028fde82eedd3e5b76f62

 

Հունիսի 21-ին, Գրինվիչի ժամանակով առավոտյան 16:39-ին, Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում կանցնի երկնային հասարակածի նկատմամբ իր ամենաբարձր կետով, ինչն էլ աստղագիտական ամռան սկիզբն է համարվում հյուսիսային կիսագնդում: Այդ օրը կոչվում է ամառային արևադարձի օր, և դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը: Երկրի պտտման առանցքը թեքված է Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23°26'), ինչն էլ պայմանավորում է տարվա եղանակների փոփոխությունը:

Տարբերվում են երկու տեսակի արևադարձեր՝ ամառային և ձմեռային: Երկրի հյուսիսային կիսագնդում ձմեռային արևադարձը ներկայումս տեղի է ունենում դեկտեմբերի 21-ին, իսկ ամառայինը՝ հունիսի 21-ին: Ամառային արևադարձի ժամանակ, ինչպես նշվեց, դիտվում է ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը, իսկ ձմեռային արևադարձի ժամանակ հակառակը՝ ամենակարճ ցերեկն ու ամենաերկար գիշերը:

Երկրի միջին աշխարհագրական լայնություններում աստղագիտական ամռան և աշնան ընթացքում կեսօրին Արեգակը զենիթից ավելի ու ավելի է ցածր է դիտվելու (ցերեկվա տևողութունը սկսում է նվազել, իսկ գիշերվանը՝ աճել), աշնանային գիշերահավասարի ժամանակ ցերեկն ու գիշերը հավասարվում են, և ձմեռային արևադարձի ժամանակ` գտնվելով հորիզոնի նկատմամբ ամենացածր կետում, Արեգակը կարծես կանգ է առնում, և սկսում է շարժվել հակառակ ուղղությամբ (ցերեկվա տևողութունը սկսում է աճել, իսկ գիշերվանը՝ նվազել) մինչև ամառային արևադարձի ժամանակ կրկին հայտնվում է հորիզոնի նկատմամբ ամենաբարձր կետում:

Հարավային կիսագնդի ձմեռային արևադարձը համընկնում է հյուսիսային կիսագնդի ամառային արևադարձին, իսկ ամառայինը՝ հյուսիսային կիսագնդի ձմեռային արևադարձին:

Հայկական աստղագիտական ընկերություն